(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՄՓՈՓՎԵՑ «ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԽՈՍՔԻ ՄՇԱԿՈՒՅԹ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Նորարարությունների, ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժինը Ռուսերենի կենտրոնի հետ համատեղ համալսարանի ուսանողների ռուսերենի իմացության մակարդակը բարձրացնելու նպատակով, իրականացրել է 64 ժամ տևողությամբ «Ռուսաց լեզու և խոսքի մշակույթ» վերապատրաստման դասընթացը:

Դասընթացին մասնակցում էին Շինարարության, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների 1-3-րդ կուրսերի տարբեր խմբերի ուսանողներ:

Դասընթացի շրջանակում մասնակիցներին տրվել են տեսական և գործնական գիտելիքներ, ուսանողները կատարել են առաջադրանքներ և բարելավել իրենց ռուսերեն գրելու, կարդալու և հաղորդակցվելու հմտությունները:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան վկայականներ:

06.06.24