(010) 303-300

ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔ՝ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ

Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի առաջին օրվանից  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը բացի ֆինանսական աջակցությունից, իրականցրել  է տարատեսակ ծրագրեր, որոնք էլ ավելի են ամրացրել մեր բանակի թիկունքը:  Մենք վստահ ենք այս գործընթացը պետք է լինի շարունակական, բանակի թիկունքն ամրացնելը բոլորիս սրբազան պարտքն է:

 Այդ իսկ պատճառով ՃՇՀԱՀ-ի, ավագ դպրոցի և քոլեջի աշխատակազմը, դասախոսները, ուսուցիչները, ուսանողները շարունակում են իրենց ֆինանսական օգնությունը ցուցաբերել մեր բանակին: Այսպիսով հավաքարված գումարը և համալսարանի միջոցներից նախատեսված գումարը՝ ընդհանուր 6.000.000 ՀՀ դրամը կուղղվի հավասարապես «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով:

Ամուր թիկունք՝ հզոր բանակ. այս կարգախոսն է առաջնորդել և առաջնորդելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին։

Ընդհանուր առմամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը  մինչ օրս փոխանցել է 21,500,000 ՀՀ դրամ։

20.11.20