(010) 303-300

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՃՇՀԱՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Տեղատարափ անձրևից ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում գետերի վարարումների հետևանքով Ալավերդի համայնք էին այցելել հանրապետական և ինժեներական ծառայության անդամներ և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խմբեր։

Աշխատանքային խմբերում ներգրավված էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Ավետիք Արզումանյանը, Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Հակոբ Գյուլզադյանը, Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Արմինե Ղուլյանը, Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի տ.գ.թ., ասիստենտ Հրաչյա Հովհաննիսյանը և Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Ռիտա Ավագիմյանը:

Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Ավետիք Արզումանյանը և Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի տ.գ.թ., ասիստենտ Հրաչյա Հովհաննիսյանը համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ եղել են աղետի հետևանքով ջրածածկված Քարկոփ բնակավայրում։ Համայնքի ղեկավարը հանգամանորեն ներկայացրել է բնակավայրում ստեղծված իրավիճակը, ուղեկցել բնակարաններ, ավտոտնակներ, այգիներ։ Զրուցել են նաև բնակիչների հետ։

Աշխատանքային խմբերի կողմից կատարված ուսումնասիրությունից հետո ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում գետերի վարարումների հետևանքով վնասված շենքերին ու շինություններին տրվելու են մասնագիտական եզրակացություններ։

04.06.24