(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱԺ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՀՅՈՒՐ

Այսօր Ճարտաապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շենքային պայմաններին և կրթական գործընթացին ծանոթանալու նպատակով համալսարան էին այցելել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և պատգամավոր Վահագն Թևոսյանը։

Պաշտոնատար անձինք՝ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի, ՃՇՀԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանի և պրոռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, ծանոթացան գործող լաբորատորիաների բացառիկ սարքավորումներին, դրանց կիրառման ոլորտներին, շփվեցին դիզայնի և քանդակի արվեստանոցում աշխատող ուսանողների հետ:

Մեր համալսարանի նկատմամբ հարգարժան հյուրերի հիացմունքն ու բուռն արձագանքն անթաքույց էր: Ինչպես նկատեց Մխիթար Հայրապետյանը՝ այստեղ  յուրաքանչյուր դետալ մտածված է, յուրաքանչյուր քառակուսի՝ օգտագործված՝ ըստ պահանջի և անհրաժեշտության:

Այցն ամփոփվեց ռեկտորի աշխատասենյակում, որտեղ քննարկվեցին մոտ ապագայում իրականանալիք մի շարք հավակնոտ ծրագրեր:

03.05.19