Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ

Մեր համալսարանի յուրաքանչյուր անդամի հաջողությունն, առաջին հերթին, պատվաբեր է համալսարանի համար։ Հպարտությամբ և ուրախությամբ ընդունեցինք ՀՀ կառավարության որոշումը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սուրեն Թովմասյանին Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակելու մասին։ Այս պատասխանատու պաշտոնը ստանձնելուց հետո պարոն Թովմասյանը վստահեցրեց, որ մեր երկրի քաղաքացիները կարճ ժամանակում կտեսնեն մեծ, շոշափելի փոփոխություններ՝ կադաստրին վերաբերվող ոլորտում։ ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանն անձամբ իր, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից սրտանց շնորհավորում է հարգարժան պարոն Թովմասյանին՝ պատվաբեր պաշտոնի ստանձնման առթիվ՝ մաղթելով արգասաբեր և հայրենանպաստ գործունեություն։ Համոզված ենք, որ պարոն Թովմասյանի մասնագիտական և մարդկային բարձր որակները կծառայեն՝ ի նպաստ ոլորտի զարգացմանը

1,263  Ընդամենը Դիտված, 7 Դիտվել է այսօր

10.12.19

1,264  Ընդամենը Դիտված, 8 Դիտվել է այսօր