ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍՈՒՑԻՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսուցիչներ.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական այս վեհ և ազնիվ տոնի առթիվ: Մեր ժողովուրդն առանձնահատուկ ջերմությամբ, ակնածանքով ու երախտագիտությամբ է նշում Ուսուցչի տոնը՝ նրան համեմատելով մոր, լավագույն ընկերոջ, խորհրդատուի և առաջնորդի հետ:

Հարգելի՜ ուսուցիչներ, ուսուցչուհիներ, մանկավարժներ.

Ծնողներից հետո դուք եք այն հենարանը, որին ապավինելով մեր երեխաներն իրենց առաջին քայլերն են անում, դուք եք կրողն այն դժվարին ու խիստ պատասխանատու աշխատանքի, որը դաստիարակում, կրթում և հայ ու հայրենասեր է մեծացնում սերունդներին: Ի վերջո, հենց Ձեր ուսերին է լավ մարդ, քաղաքացի, պետության ղեկավարներ ու քաջարի սահմանապահներ մեծացնելու կարևոր պարտականությունը:

Շնորհակալ ենք Ձեզանից Ուսուցչի կոչումը պատվով կրելու և ազգանպաստ առաքելության համար:

05.10.18

 2,084 просмотров всего,  1 просмотров сегодня