ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂԻՑ՝ ՄԱՍՆԱԳԵՏ. ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի և Հայ-ռուսական համալսարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուսանողների, երիտասարդ դասախոսների և կարիերայի պատասխանատուների աշխատաժողով, որին մասնակցում էր նաև մեր համալսարանի պատվիրակությունը՝ Ընդունելության բաժնի, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար՝ Հայկ Սարգսյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական վարչության պետ՝ Անգին Մարտիրոսյանը, Կարիերայի կենտրոնի աշխատակից Բելլա Խաչատրյանը, Որակի ապահովման կետրոնի աշխատակից Անի Հակոբյանը, երիտասարդ մասնագետ և դասախոս՝ Էվլին Օրդուխանյանը: Որքանո՞վ է բուհում ստացած կրթությունը համապատասխանումաշխատաշուկայի պահանջներին, արդյո՞ք բուհում մատուցվող կրթությունն ապահովում է ուսանողի մասնագիտական կայացումը, ի՞նչ է ակնկալում գործատուն ուսումնական հաստատություններից և ինչպիսի՞ն պետք է լինի բուհի և գործատուի համագործակցությունը. այս հարցերն էին քննարկում ուսանողները, երիտասարդ դասախոսները և բուհերի կարիերայի կենտրոնների ներկայացուցիչները:

Աշխատաժողովին ներկա էին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը և Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

«Ուսանողի գնահատման բարելավում՝ գործատուների մասնակցությամբ»թեմայով քննարկման ժամանակ մասնակից գործատուները նշեցին, որ, բացի գիտելիքներից, կարևորում են նաև աշխատակիցների վերլուծական միտքը, խմբային աշխատանքի ունակությունը, պատասխանատվությունը, ժամկետներում տեղավորվելու կարողությունը և այլն: Ներկայացվեց նաև ՈԱԱԿ-ի մշակած բուհ-գործատու համագործակցության մոդելը և դրա փորձարկման արդյունքները ԵՊԼՀ-ում: Իսկ արդեն ապրիլի 16-17-ին կկայանա «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով համաժողովը, որտեղ աշխատաշուկայում

որակավորումների ճանաչման խնդիրը կքննարկեն բուհերի ու քոլեջների ներկայացուցիչները, կրթության որակի ապահովման տեղացի ու միջազգային մասնագետները:

 

13.04.18

 671 просмотров всего,  1 просмотров сегодня