ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Շնորհավո´ր 25 ամյակդ, հայոց բանակ

Ծնվեց հերոսական մարտերում, շարունակ կոփվելով հասակ առավ ու դարձավ հզոր և անպարտելի: Այսօր Հայոց բանակը 25 տարեկան է: Մեր երկրի պարծանքը, յուրաքանչյուր հայի հպարտությունն արթուն է գիշեր ու զօր. Հայրենիքի սահմանին թիկունքի պես կանգնած զինվորը գիտի, որ կոչված է հայկական բանակ՝ սուրբ առաքելությամբ՝ մոր, քրոջ, կնոջ, երեխայի, իրեն նամակ գրող աշակերտի խաղաղ ու անվրդով քնի համար:

Հայ զինվորն ու զինվորականն իր ուժը և հայրենասիրությունն ի ցույց դնելու, դժբախտաբար, հաճախակի առիթներ է ունենում: Ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ նույնիսկ արյունոտ մարտերն ու հերոսաբար ընկած ընկերները չեն կարող կոտրել հայ զինվորի՝ հանուն Հայրենիքի կռիվ տալու և անձնվիրաբար սահմանները պաշտպանելու պատրաստակամությունը:

Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ: Շնորհավո´ր տոնդ, հայ ժողովուրդ, և շնորհակալություն յուրաքանչյուր նոր հաղթանակի, նոր օրվա, նոր ու լուսավոր հույսի համար:

 5,221 просмотров всего,  2 просмотров сегодня

28.01.17

 5,222 просмотров всего,  3 просмотров сегодня