ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ-ՍԵՄԻՆԱՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Լիեժի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի հետազոտության գծով դեկանի տեղակալ տիկին Կլոդին Հուբարը և նույն համալսարանի նույն ֆակուլտետի Արվեստի, հնէաբանության և ժառանգության ամբիոնի դոցենտ պարոն Պիեր Հալլոն անցկացրեցին վերապատրաստում-սեմինար՝ «Ճարտարապետական կրթության մարտահրավերները հետկորոնավիրուսային համատեքստում» թեմայով:

Երկօրյա վերապատրաստում-սեմինարը կազմակերպվել էր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տարածաշրջանային ղեկավարության և Համալսարանական կառավարման ֆրանկոֆոնիայի ինստիտուտի կողմից հայտարարված «Համալսարանական կառավարում և թվային  վերափոխում 2021» տարածաշրջանային նախագծի  շրջանակներում «Կանխարգելել, մեղմացնել և կառավարել ճգնաժամերի հետևանքները ՃՇՀԱՀ-ում» ծրագիրն իրականացնելու նպատակով։

Միջոցառման սկզբում  ողջույնի խոսքով հանդես եկավ  ՃՇՀԱՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր  Վարդգես Եդոյանը՝ ներկայացրեց ծրագրի նպատակը  և  մաղթեց աշխատանքների արդյունավետ ընթացք։

Ֆրանկոֆոնիայի Երևանի թվայնացված կենտրոնի պատասխանատու (AUF) Ռուզաննա Ղալթախչյանը շնորհակալություն հայտնեց ընձեռնված հնարավորության համար, գոհունակություն հայտնեց ՃՇՀԱՀ-ի հետ ձևավորված կայուն, արդյունավետ և երկարատև համագործակցության համար։

Սեմինարին մասնակցում էին դեկանները, ամբիոնի վարիչները, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին  ՃՇՀԱՀ փորձառությունը համավարակի պայմաններում, հեռավար կրթության իրականացման ուղղությամբ գլխավոր խոչընդոտները, սկզբնական դժվարությունները, ձեռքբերումները և հաղթահարման ուղիները, որոնք բացահայտվել էին հեռավար դասավանդման ընթացքում։

Սեմինարի ընթացքում  որակի կենտրոնի գլխավոր մասնագետ Իրինա Վանյանը ներկայացրեց ճարտարապետության  ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոնների պրոֆեսորադասխոսական կազմի շրջանում հեռավար կրթության արդյունավետության գնահատման նպատակով իրականացված  հարցման արդյունքները։ Առանցքային էին համավարակի պայմաններում  «Գծանկար», «Գունանկար», «Քանդակ» և «Ճարտարապետական նախագիծ» առարկաների դասավանդման ընթացքում առաջացած խնդիրների վերհանումը և լուծման ուղիների նախանշումը։

Բանախոսները ողջունելով ընտրված ձևաչափը՝ շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպման  համար։ Կլոդին Հուբարը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել թվային դասավանդման արդյունավետ մեթոդները, որոնք ներկայացվել  և քննարկվել են Լիեժի համալսարանում կայացած եռօրյա կոնֆերանսի ժամանակ։

Միջոցառման վերջում բանախոսները շրջայց կատարեցին համալսարանի  ուսումնագիտական և փորձարարական  լաբորատորիաներով։

 363 просмотров всего,  1 просмотров сегодня

07.10.21

 364 просмотров всего,  2 просмотров сегодня