ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի ուսանողներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ հարուստ գիտելիքներով զինված երիտասարդներն են ապահովում հասարակության առաջընթացը, այդ պատճառով ցանկանում եմ, որ ձեր ուսանողական տարիների ընթացքում ջանք չխնայեք կրթվելու և պիտանի մարդ դառնալու գործում:

Մեր երիտասարդներն ապրում են մի ժամանակաշրջանում, երբ գիտելիքը նորովի է արժևորվում: Ուսանողական տարիները յուրօրինակ ազդեցություն են ունենում մարդու կայացման գործընթացում և հաստատապես դառնում են նրա կյանքի անմոռանալի ժամանակահատվածներից մեկը։

Մեկ անգամ ևս ողջունելով ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հայ ուսանողությանը նորանոր բարձունքների հաղթահարում, հաջողություններ և համարձակ ձեռնարկումներ։

 109 просмотров всего,  1 просмотров сегодня

17.11.21

 110 просмотров всего,  2 просмотров сегодня