Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔՆ ԱՊՐԻԼԻ 7-Ի` ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր,

Ընդունե՛ք ջերմ շնորհավորանքներս` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է` գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ ու արժևորելու ձեր բացառիկ դերն ընտանիքում, աշխատավայրում ու հանրային կյանքում:

Բնությունը կնոջն է օժտել մայրանալու մեծագույն շնորհով՝ մեզ հնարավորություն ընձեռելով առնչվելու արարման բերկրանքին: Կյանքում ամեն ինչ շողարձակվում է մայրական սիրով ու աղոթքով, մայրական սիրո անեզրության մեջ են ստեղծվում բարին ու գեղեցիկը, լուսավորն ու ներդաշնակը: Մայրը ընտանիքի հիմնասյունն է, ամրության ու երջանկության առհավատչյան:

Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մաղթում նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի հարատև հմայք ու հավերժական գեղեցկություն:

Եղե՛ք միշտ սիրված և ժպտացե՛ք:

143  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

07.04.21

144  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր