ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՀՐԱՎԻՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

«Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներից հետո հրավիրված մասնագետները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողների համար հանդես եկան  դասախոսություններով՝ ժառանգության պահպանության, պատմական քաղաքների ինքնության և պահպանության թեմաներով։

Կլերմոն-Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցից Իվոն Կոթիեն ներկայացրեց իր կողմից իրականացված մի շարք նախագծեր, մասնավորապես Օվերն նահանգի տարբեր քաղաքներում պատմական շենքերի արդիականացման հետազոտման և նախագծման աշխատանքները։

Միլանի պոլիտեխնիկական համալսարանից Գայանե Կազնատին ներկայացրեց Երերույքի տաճարի ամրակալման նախագիծը, իսկ  ճարտարապետ Անդրեյ Իվանովը դասախոսություն կարդաց Հայաստանի պատմական քաղաքների՝ Գյումրու, Գորիսի, Երևանի, Կոնդի, Ստեփանակերտի ճարտարապետության պահպանության խնդիրների մասին։

 163 просмотров всего,  1 просмотров сегодня

20.10.21

 164 просмотров всего,  2 просмотров сегодня