ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ճշհահ-ում են կլերմոն ֆերանի, կորունիայի եվ ռեգենսբուրգի համալսարանների պատվիրակությունները

Այսօր աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան են ժամանել Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի /ԿՖԱԲՃԴ/ դասախոս Իվոն Կոթիեն, Գերմանիայի Ռեգենսբուրգի կիրառական գիտությունների համալսարանի դասախոս Անն Բիրը և Իսպանիայի Կորունիայի համալսարանի դասախոսներ Օսկար Ֆերնանդեսն ու Կրիստոբալ Գոնսալեսը:

Եվրոպական պատվիրակությանն ընդունել է ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ ողջունելով, հատկապես, 2013 և 2014թթ-ին համագործակցությանը միացած Կորունիայի և Ռեգենսբուրգի համալսարանների ներկայացուցիչներին և այդ գործընթացում կարևոր ներդրման համար Իվոն Կոթիեին:

Եվրոպական առաջատար բուհերից մեր համալսարան ժամանած դասախոսներին և ուսանողներին ռեկտոր Գալստյանը մաղթել է աշխատանքային բեղմնավոր օրեր, մասնագիտական համատեղ ձեռքբերումներ, նաև հայաստանյան հետաքրքիր ժամանց:

 2,036 просмотров всего,  5 просмотров сегодня

02.05.16

 2,037 просмотров всего,  6 просмотров сегодня