ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՊԱՐՏ ԶԻՆՎՈՐ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ ԵՎ 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՝ ՆԱՐԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Այսօր Նարեկ Պետրոսյանը սահմանին Հայրենիքն է պաշտպանում, խրոխտ զինվոր է, բայց ամիսներ առաջ Ճարտարապետության և շինարության Հայաստանի ազգային համալսարանի օրինակելի ուսանողներից էր: Ճարտարապետության ֆակուլտետի բակալավրիատն ավարտած Նարեկը, նույնիսկ զինվորական ծառայության ընթացքում չի մոռանում, որ ճարտարապետ է մտքով, հոգով ու գիտակցությամբ:

Երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվեց «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հերթական անցկացման մասին, որի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել նրանց սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,
ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանի խորհրդով, մասնակցության հայտ ներկայացրեց նաև Նարեկն՝ իր «Տիեզերական տեխնոլոգիաների հետազոտման և զարգացման կենտրոն Բյուրականում» դիպլոմային աշխատանքով:

Մրցույթին՝ 5 անվանակարգերում ներկայացված բազմաթիվ աշխատանքներից եզրափակիչ փուլ անցավ միայն 17 նախագիծ, որոնց թվում էր նաև մեր Նարեկի նախագիծը: Իսկ վերջնական արդյունքն ավելի քան ոգևորիչ, պատվաբեր ու խրախուսական էր: Նարեկ Պետրոսյանը գրավեց 1-ին տեղը՝ «Ճարտարապետություն» անվանակարգում: 

Դեկտեմբերի 10-ին՝ մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը, պաշտոնատար անձինք և հյուրեր: Շնորհավորելով բոլոր մասնակիցներին ու հաղթողներին՝ նախարարը նշեց, որ առօրեական գործընթացներում շատ նորարարական գաղափարներ նկատելի չեն, ուստի նմանօրինակ մրցույթները լավ հնարավորություն են թե’ հեղինակներին ճանաչելի դարձնելու, թե’ այդ գաղափարների կիրառական առումով: 

Բակալավր կրթական ծրագրով՝ «ճարտարագիտություն» անվանակարգում 2019թ-ի «Լավագույն ուսանող» ճանաչված Նարեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ և ասաց, որ ճարտարապետությունն իր երազանքի մասնագիտությունն է, ներկան ու ապագան: Որպես ՀՀ արժանավոր քաղաքացի՝ Հայրենիքին պարտքը մատուցելուց հետո, որոշել է ուսումը շարունակել Իտալիայում և դառնալ մեր ժամանակների լավագույն ճարտարապետներից մեկը:

Մենք էլ շնորհավորում ենք Նարեկին՝ հաղթանակի առթիվ և մաղթում խաղաղ ծառայություն ու դեպի լուսավոր հեռուն ձգվող նպատակների անխոչընդոտ իրականացում: 

 3,973 просмотров всего,  1 просмотров сегодня

11.12.19

 3,974 просмотров всего,  2 просмотров сегодня