ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

Այսօր հանրապետության ավագ դպրոցներում հնչեց վերջին զանգը: Դպրոցին հրաժեշտ տվեցին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի տասներկուերորդցիները: Իրենց վերջին զանգն էին տոնում 6 ավարտական դասարանի աշակերտները: Միջոցառմանը մասնակցեցին ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, դպրոցի տնօրինությունը, դասախոսներ, մանկավարժներ, հյուրեր, ծնողներ: Շրջանավարտները նախ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսներին: Նրանք երախտիքի խոսքեր հղեցին ինչպես իրենց սիրելի ուսուցիչներին, այնպես էլ տնօրինությանը՝ ի դեմս տնօրեն Վահրամ Սիմոնյանի, իրենց փոխանցած ջերմության, ամբարած գիտելիքների և անսահման նվիրումի համար:

Սիրելի՛ շրջանավարտներ, համալսարանը նույնպես ջերմորեն շնորհավորում է ձեզ հիշարժան օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ: Ինչ մասնագետ էլ դառնաք, ինչ ճանապարհ էլ անցնեք, եղե՛ք լավ մարդ, հայրենասեր, նվիրյալ ու մեր երկրին արժանավոր քաղաքացիներ:

 263 просмотров всего,  1 просмотров сегодня

04.06.21

 264 просмотров всего,  2 просмотров сегодня