ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑԻՆՔ ԿԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հյուրընկալել էինք ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին: Ռեկտոր Գագիկ Գալստյանի և պրոռեկտորների հետ փոխնախարարը շրջայց կատարեց մեր համալսարանում՝ չթաքցնելով հիացմունքն ու ջերմ վերաբերմունքը: Հ. Հովհաննիսյանն այցելեց ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները, հարմարավետ և լուսավոր լսարանները, ծանոթացավ համալսարանի կրթական համակարգին և միջազգային կապերին:

Փոխնախարարի այցը, հաճելիորեն զուգադիպեց մեր ուսանողի հաջողությանը: Ժամեր առաջ Բալտրուշայտիսի անվան մրցանակի համար պայքարող 3 ուսանողներից Վարդգես Շահմենենդյանը դարձել էր լավագույնը, և այդ առթիվ նրան շնորհավորող անձանց միացավ նաև փոխնախարար Հովհաննիսյանը:

Այսպես՝ ջերմ ու բարեկամական միջավայրում էլ Հ. Հովհաննիսյանը հրաժեշտ տվեց մեր համալսարանին:

 

 2,748 просмотров всего,  1 просмотров сегодня

20.09.18

 2,749 просмотров всего,  2 просмотров сегодня