(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի հանրային ռադիո էին հյունընկալվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Սահակյանը և Շինարարության ֆակուլտետի ուսանող Վահան Խիզանցյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը խոսեցին Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ  մասնագիտության կարևորության, խնդրների, պահանջվածության մասին:

Այս մասնագիտությունը չափազանց անհրաժեշտ և միշտ արդիական մասնագիտություն է, որի հիմնական խնդիրներն են ջրային ռեսուրսների ուսումնասիրությունը, հաշվառումը, պահպանումը, տնտեսության մեջ համալիր օգտագործումը, գետերի հունակարգավորման աշխատանքների կատարումը, հեղեղումների և սելավների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը, արհեստական ջրամբարների և պոչամբարների նախագծումը, կառուցումը և այլն։

 69 просмотров всего,  7 просмотров сегодня

24.01.23

 70 просмотров всего,  8 просмотров сегодня