(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները մասնակցել են WorldSkills Armenia 2023թ. (Աշխարհի հմտություններ-Հայաստան) մրցույթին: Համալսարանի ուսանողուհիներ Արմինե Հակոբյանը և Լուիզա Մկրտչյանը դարձել են օլիմպիադայի մրցանակակիրներ՝ «Բջջային հավելվածների պատրաստում» և «Վեբ տեխնոլոգիաներ» հմտությունների գծով, իսկ համալսարանի Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի դասախոս Կարեն Պետրոսյանը, հանդիսանում է ազգային թիմի փորձագետ՝ «Բջջային հավելվածների պատրաստում» հմտության գծով:

ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը շնորհավորելով ուսանողներին շնորհակալագրեր հանձնեց. «Մեր ուսանողները մշտապես բարձր են պահում համալսարանի պատիվը: Հրաշալի է տեսնել ուսանողների ցուցաբերած նվիրվածությունը բուհի արժեքները պատվով ներկայացնելու և տարբեր միջազգային հարթակներում ներկայացնելու միտումները: Կրկին շնորհավորում եմ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ: Ցանկանում եմ նշել նաև, որ համալսարանը մշտապես պատրաստ է աջակցելու ուսանողներին»:

Ֆրանսիայում սեպտեմբեր ամսին կկայանա Worldskills 2024 օլիմպիադան, որտեղ Հայաստանը կներկայացնեն ՃՇՀԱՀ ուսանողներ Մկրտչյան Լուիզան (Վեբ տեխնոլոգիաների հմտությունների գծով) և Արմինե Հակոբյանը (Բջջային հավելվածների հմտությունների գծով):

ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջի ուսանողները մասնակցել են «Մենք ապագայի երիտասարդն ենք» միջազգային գիտագործնական կոնֆերանսի, որը կազմակերպել էր ՌԴ նախագահին առընթեր բազմապրոֆիլ միջին մասնագիտական կրթության քոլեջը: Արդյունքում առաջին կարգի դիպլոմի է արժանացել քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի Աիդա Խաչիյանը, մասնակցության դիպլոմներ են շնորհվել դասախոսներ Լաուրա Մանասարյանին և Մարիամ Բեջանյանին, իսկ քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանին ուղարկվել է հատուկ շնորհակալական նամակ:

03.05.24