ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԿԱՀՈՒՅՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

Անցյալ շաբաթ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետում սեմինար էր՝ ուղղված ուսանողների մասնագիտական հմտություններն իրականում գործածելուն:

Սեմինարի թեման «Կահույքի նախագծում»-ն էր, որի հեղինակն ու համակարգողը ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի փոխդեկան Արմեն Շատվորյանն էր: Դասընթացները վարելու նպատակով հրավիրված էին դիզայներ Դավիթ Ճգնավորյանը, ճարտարապետներ Գարեգին Աղուզունցյանը և Արա Ավագյանը:

Գրանցված 38 ուսանողից սեմինարին մասնակցած 28-ն այսօր ներկայացրեցին խոհանոցային կահույքի իրենց նախագծերը և ստացան մասնակցության վկայականներ:

 1,321 просмотров всего,  1 просмотров сегодня

05.03.19

 1,322 просмотров всего,  2 просмотров сегодня