ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼԱ ԿՈՐՈՒՆԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆՔ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Մարտի 10-17-ը Իսպանիայի Լա Կորունիայի համալսարանում էին գտնվում Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Էմմա Հարությունյանը, նույն ամբիոնի ասիստենտ, ՃՇՀԱՀ միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի պետ՝ Արև Սամուելյանը և մի խումբ ուսանողներ: Մեր պատվիրակության իսպանական այցի նպատակը միջազգային Յակոբուս + Էրազմուս+ 2019 թ-ի ուսանողական համատեղ մրցույթի մեկնարկային աշխատանքներին մասնակցությունն էր, որին ներկա էին դասախոսներ և ուսանողներ Հայաստանից, Գերմանիայից, Իսպանիայից ու Ֆրանսիայից: Աշխատանքային օրերի ընթացքում՝ 11 խմբերի բաժանված ուսանողները ներկայացրեցին իրենց առաջարկները՝ համապատասխան գծագրային մասերով և աշխատանքային մակետներով:

Այցը Լա Կորունիայի համալսարան արդյունավետ է եղել նաև հանդիպումների և հետագա անելիքների վերաբերյալ համատեղ քննարկումների տեսանկյունից: Մեր պատվիրակության անդամները մասնակցել են համալսարանում աշխատող կին ճարտարապետների գիտաժողովին, որոնք ներկայացրել են տարբեր ժամանակաշրջաններում Իսպանիայի ճարտարապետության մեջ զգալի ավանդ ունեցած կին ճարտարապետների ստեղծագործությունները, ինչպես նաև հանդիպում ունեցել համալսարանի ուսանողության և գիտական տարեգրքի հրատակչական կազմի հետ: Ի դեպ, հեղինակավոր ՍԿՈՊՈՒՍ-ում գրախոսվող տարեգրքի աշխատակազմի կողմից առաջարկվել է յուրաքանչյուր տարի մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից ընդունել և ժողովածուում տպագրել մինչև 6 գիտական հոդված:

 2,969 просмотров всего,  1 просмотров сегодня

27.03.19

 2,970 просмотров всего,  2 просмотров сегодня