(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ի ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ՝ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետը մարտի 23-ին կազմակերպել էր «Մատչելի բնակարանաշինություն» (Social Housing) և «Կցակառույց և խտություն» (Extension and densification) թեմաներով մասնագիտական ազատ դասալսում, որը նպատակաուղղված էր արտաբուհական մասնագետների՝ ճարտարապետության կրթության մեջ ներգրավմանը:

Նշված թեմաները ներկայացրին ճարտարապետ-քաղաքաշինարար Հեղինե Փիլոսյանը, որը սովորել է Միլանի ու Թուրինի պոլիտեխնիկական համալսարաններում, Ռոտերդամի Էրազմուս համալսարանում, ինչպես նաև գործունեություն ծավալել Չինաստանում, և լիբանանահայ ճարտարապետ, «Sill and Sound architects» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր, քաղաքաշինության ու վերականգնման (ռեստավրացիոն) ոլորտում հարուստ փորձ ունեցող Մովսես Տեր-Գևորգյանը (Բրյուսելից):

Նմանօրինակ միջոցառումները կարևորվում են մասնագետների փորձի փոխանակման, նաև գիտելիքների համալրման տեսանկյունից և արտաբուհական մասնագետների հետ համագործակցության, նրանց՝ ճարտարապետական կրթության ոլորտ ներգրավելու քաղաքականության շարունակական քայլերից են:

 1,293 просмотров всего,  3 просмотров сегодня

26.03.21

 1,294 просмотров всего,  4 просмотров сегодня