(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ COVID 19-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համագործակցությամբ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ընթացքում իրականացվող միջոցառումների շրջանակներում համալսարանում կայացավ «Զբոսաշրջությունը COVID 19-ից առաջ և հետո» վերապատրաստման եռօրյա դասընթաց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Դասընթացը վարում էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը: Դասընթացի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ COVID 19-ով պայմանավորված զբոսաշրջության  խնդիրներին, ոլորտի փոխակերպումներին, առկա մարտահրավերներին, հայաստանյան աշխատաշուկայի առանձնահատկություններին ու պահանջներին, աշխատանքային հարցազրույցներին շահեկան տարբերակով երիտասարդ մասնագետների ներկայանալու, ինքնակենսագրական փաստաթուղթը ներկայանալի տարբերակով կազմելու հմտություններին, ինչպես նաև մասնագիտական բնագավառում աշխատանքի տեղավորման հնարավորություններին: Մտքերի փոխանակման ընթացքում դասընթացի մասնակից ուսանողները ներկայացրեցին նաև ոլորտում աշխատելու իրենց փորձը, ծագած դժվարություններն ու խնդիրները, որոնց հաղթահարման համար փորձ արվեց գտնել լուծման տարբերակներ:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակից ուսանողներին հանձնվեցին մասնակցության վկայականներ և խրախուսական նվերներ:

 

 

 1,013 просмотров всего,  1 просмотров сегодня

29.04.22

 1,014 просмотров всего,  2 просмотров сегодня