Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ- 2020»-Ն ԱՄՓՈՓՎԱԾ Է, ՀԱՂԹՈՂՆԵՐԸ՝ ՀԱՅՏՆԻ

Ասում են՝ մարդկանց լավ ճանաչելու լավագույն տարբերակը միասին ճանապարհ գնալն է: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սա լավ գիտեն, և յուրաքանչյուր տարի ամռանը, ուսանողները դառնում են ճամբարականների մի մեծ ու համերաշխ խումբ և ճանապարհ ընկնում՝ դեպի տպավորիչ, բացահայտումներով ու հաղթանակներով լեցուն ճամբար:

Այս տարի «Երիտասարդ ինժեներների հավաք-2020»-ը Ստեփանավանում էր՝ օգոստոսի 27-31-ը: Եվ ի՞նչ ճամբար՝ առանց խարույկի: Պահպանելով հակահամաճարակային կանոնները մեր ուսանողները ծանոթացան, կիսվեցին միմյանց հետաքրքրություններով, քննարկեցին առաջիկա օրերի անելիքները:

«Երվանդունիներ», «Հայկազունիներ», «Արշակունիներ», «Արտաշեսյաններ», «Մամիկոնյաններ», «Բագրատունիներ» անունները կրող ջոկատներն հայոց  արքաների վստահությամբ և հաղթելու հստակ որոշմամբ մրցեցին ճատրակի և վոլեյբոլի առաջնություններում, իրենց ուժերը փորձեցին հրաձգության և տարբեր ազգային խաղերում: Լավագույններն ուրվագծվում էին, միավորներն՝ ավելանում, սակայն հաղթողի տիտղոսին արժանանալու համար դեռ նոր փորձություններ էին սպասվում:

Առջևում «Արքայատոհմեր» թեմատիկայով նկարչության մրցույթն էր և ինտելեկտուալ խաղերը, որոնցում, ջոկատներից յուրաքանչյուրը, փայլուն արդունքներ գրանցելով, մոտենում էր եզրագծին: Բայց, ավարտի մասին՝ վերջում:

Ինչպես կիսվում են ճամբարականները, օրերը հագեցած էին ոչ միայն խաղերով ու մրցակցությամբ, այլ նաև՝ ճանաչողական զրույցներով: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդի  կողմից հյուրընկալված ապագա բժիշկների կողմից ուսանողների համար կազմակերպվել էր դասախոսություն՝ «Առաջին բուժօգնություն» թեմայով:

Ահա և վերջ. միավորներն ամփոփելու և հաղթողներին որոշելու օրն էր: Արդյունքում՝ գլխավոր տիտղոսակիր ճանաչվեց «Արտաշեսյաններ» ջոկատը, 2-րդը՝ «Մամիկոնյաններ»-ը և 3-րդը՝ «Բարգրատունիներ»-ը: Բայց վերադառնալ քաղաք առանց որևէ նոր և անմոռանալի տպավորության, անհնարին էր: Ուսանողները ճամբարային օրերն ամփոփեցին արշավով և սարի գլխին՝ Լոռվա կազդուրիչ ու սառն օդով համեմված նախաճաշով:

 

 

311  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

06.09.20

312  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր