Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Դիզայնի, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետները հրաժեշտ տվեցին իրենց շրջանավարտներին

Ծաղիկները, շնորհավորանքները, արևաշող ժպիտները, հիացմունքի բացականչությունները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը դարձրել էին էլ ավելի ջերմ ու կենսուրախ:

Այսօր համալսարանում շնորհավորանքները կրկնակի էին՝ մեծ շուքով մասնագիտական դիպլոմներ հանձնվեցին Դիզայնի, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների մագիստրոսներին և բակալավրներին: Շնորհավորելով շրջանավարտներին, նրանց ծնողներին և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին. համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը ասաց. «Սիրելի շրջանավարտներ, դուք բակալավրի և մագիստրոսի նոր կարգավիճակով եք կյանք մտնում և Ձեր մասնագիտական պարտավորությունն է անընդհատ նորացնել գիտելիքները: Չի բացառվում, որ Ձեր մեջ լինեն ապագա դասախոսներ ովքեր վերադառնան մայր բուհ դասախոսելու»:

Դիզայնի, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների դեկանները իրենց շրջանավարտներին շնորհավորեցին հայրաբար մաղթելով նրանց կանանչ ճանապարհ: Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը ֆակուլտետի շրջանավարտներին հիշեցրեց, որ յուրաքանչյուր գործում ազնվություն է պահանջում, իսկ արվեստի ոլորտում ազնվության պահանջը շատ ավելի մեծ է. «Եղեք ազնիվ Ձեր մասնագիտության մեջ, անընդհատ սովորեք սկսած ամենաբարձր պրոֆեսիոնալ մասնագետից վերջացրած բանվորից: Միշտ հիշեք, որ աշխատաշուկան չի սիրում անազնվություն և ոչ պրոֆեսիոնալություն»:

Պատահական չէր, որ Դիզայնի, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների շրջանավարտների դիպլոմները հանձնվեցին նույն օրը: Թեև արվեստը վեհ գաղափար է, այն առանց տնտեսական հաշվարկների իրականություն չի դառնա: Մեր համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներին շնորհավորելու էր եկել «Արարատ Բանկ»-ի ներդրումային, բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Վաչիկ Գևորգյանը: Ֆակուլտետի դեկան Տիգրան Մարտիրոսյանը սրտանց շնորհավորելով ֆակուլտետի շրջանավարտներին ասաց. «Հույս ունեմ, որ մեր բուհում ստացած ոչ միայն գիտելիքները, այլև մարդկանց հետ հարաբերվելը, փոխհարաբերությունների հաստատվելը օգտակար փորձ կլինի Ձեր կյանքում: Մեր համալսարանը առանձնակի կարևորում է երիտասարդ, բանիմաց և հետաքրքիր առաջարկներով լի գաղափար ունեցող կադրերին՝ մեր դռները միշտ բաց են Ձեզ համար»:

1,445  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

11.07.19

1,446  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր