ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ «ERASMUS+ SAH» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

«Erasmus+ SAH» նախագծի շրջանակում   Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում  տեղի ունեցավ դասախոսների վերապատրաստման աշխատաժողով, որին մասնակցեցին ՃՇՀԱՀ  ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը, ճարտարապետության թեկնածու Մադլենա Իգիթխանյանը և ճարտարապետության թեկնածու Նանար Քալանթարյանը։

Աշխատաժողովի ընթացքում Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները հանդես եկան զեկուցումով՝ անդրադառնալով հետևյալ թեմաներին՝

  • «Մշակութային ժառանգության կառավարումը»,
  • «Թվային տեխնոլոգիաները և մշակութային ժառանգությունը»,
  • «Մշակութային ժառանգության հետազոտումը և դրա մշակութային նշանակությունը»,
  • «Պատմական քաղաքների լանդշաֆտների ընկալումը»,
  • «Ճարտարապետական ժառանգության կայուն զարգացումը»,
  • «Ժամանակակից և արդյունաբերական ժառանգության պահպանումը»,
  • «Պատմական կառուցվածքների պահմանումը, դրանց պահպանման տեխնոլոգիաները»,
  • «Բաց հանրային տարածքների ճարտարապետությունը քաղաքային և բնական լանդշաֆտներում» ու հարակից այլ թեմաներ։

Վերապատրաստմանը մասնակցած ՃՇՀԱՀ ներկայացուցիչները ձեռք բերված նյութերի հիման վրա առաջիկայում ծրագրում են բաց դասերի անցկացում ուսանողների ու դասախոսների համար։ Հետագայում ձեռք բերված տեսական նյութերի լրամշակված տարբերակները կարող են ծառայել համապատասխան դասընթացների մեթոդական աշխատանքների ու ձեռնարկների մշակման համար։

 

 115 просмотров всего,  3 просмотров сегодня

21.11.22

 116 просмотров всего,  4 просмотров сегодня