Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Բուն բարեկենդանը զարդարեցին ուսանողների աշխատանքները

Երեկ` փետրվարի 7-ին, երևանյան փողոցներում երիտասարդները մեծ տոնախմբությամբ նշեցին Բուն Բարեկենդանը` Հայ եկեղեցու բարի, կենդանության, ուրախության և լիության օրը, որին հաջորդում է Մեծ պահքը: Երիտասարդները Սուրբ Սարգիս եկեղեցուց դիմակավորված, ազգային երգ ու պարով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ` այդպես վերածնելով հին, բայց վերածնված տոնը:

Օպերայի տարածքը ազգային խաղերի, երգ-երաժշտության և դիմակների շքերթի ներքո վերածվել էր իսկական բեմահարթակի: Տոնին, արդեն երկրորդ տարին է, առավել հոգևոր-մշակութային երանգ էր հաղորդում Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնած Սուրբ Սարգսին նվիրված ցուցահանդես-վաճառքը, որն ուսանողներին ստեղծագործելու և դեպի սերն ուղղորդելու առիթ է հանդիսանում:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այս տարի նույնպես տոնի առաջին շարքերում էր: Համալսարանում մեծ շուքով և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ փետրվարի 5-ին բացված ցուցահանդեսի աշխատանքներն այլևս քաղաքացիների դատին էին հանձնված: Տոնի մասնակիցների և անցորդների հիացական հայացքներից ու ջերմ վերաբերմունքից ակնհայտ էր՝ օրը ստացված էր, աշխատանքներն՝ արդեն սիրված:

Հիշեցնենք, որ մոտ օրերս Սուրբ Սարգսին նվիրված ցուցահանդեսի լավագույն  աշխատանքները կպարգևատրվեն առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում:

1,196  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

08.02.16

1,197  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր