Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ՃՇՀԱՀ-Ի ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ

Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՃՇՀԱՀ-ի Ուսանողական խորհրդի ընդլայնված նիստը։ Նիստը նախագահում էր Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը։ Ընդլայնված ժողովը բաղկացած էր բոլոր ֆակուլտետների 32 պատվիրակներից:

Նիստի օրակարգային հարցերն էին՝

  1.  ՃՇՀԱՀ Ուսանողական խորհրդի կանոնադրությունում փոփոխությունների և լրացումների հաստատում, (զեկուցող՝ Հ․Ա․ Հովեյան),
  2. ՃՇՀԱՀ Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն
  3. Ընթացիկ հարցեր 

Հ. Հովեյանը ներկայացրեց նախագահի թեկնածու Արմեն Հարությունյանի անձնական գործը և հայտնեց, որ Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուներից միայն նա է կարողացել ներկայացնել պահանջվող լիարժեք փաստաթղթերը։ 
Արմենը 2013 թ-ից հանդիսանում է Ուսանողական խորհրդի անդամ, այժմ ասպիրանտ է, միջին որակավորման գնահատականը 20 միավորանոց սանդղակով 19,56 է, իրականացրել է 5 խոշոր ուսանողական ծրագրեր: 
Բաց, թափանցիկ քվեարկությամբ՝ Ա․ Հարությունյանը միաձայն ընտրվեց Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում։ 

1,405  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր

02.10.18

1,406  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր