Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԱՅՍՕՐ ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ՎԱՐՊԵՏՆ ՈՒ ՀԱՅԸ ԿԴԱՌՆԱՐ 93 ՏԱՐԵԿԱՆ

«Ժամանակի ընթացքում շինությունը կարող է փոխվել` կախված շրջակա միջավայրի պահանջներից ու թելադրանքից: Միակ անփոփոխ չափանիշը գեղագիտական կատարելությունն է»:

Այսօր մեծատաղանդ ճարտարապետ, Երևանի դիմագծերի ստեղծման մեջ ահռելի և անգնահատելի ավանդ ունեցող Ջիմ Թորոսյանի ծնունդն է: 1971-1981թթ-ին լինելով Երևանի գլխավոր ճարտարապետը՝ Ջիմ Թորոսյանը հեղինակել է այնպիսի կառույցներ, որոնք մինչև օրս հանդիսանում են հայկական ճարտարապետության զարդն ու այցեքարտը:

Մեծ ճարտարապետի մտքի արգասիքն են Երևանի քաղաքապետարանի նախկին շենքը, Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով, Մ. Նալբանդյանի, Ալ. Մյասնիկյանի, Ե. Չարենցի, Վ. Համբարձումյանի, Գյումրիում Ավ. Իսահակյանի արձանները, Վ. Սարոյանի մահարձանը, Մ. Սարյանի, Պ. Սևակի տապանաքարերը, ներկայիս քաղաքապետարանի շենքը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով, Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը, Սուրբ Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը, Սրտաբանության ԳՀԻ համալիրը և այլն:

Ջիմ Թորոսյանը ծնվել և մահացել է Երևանում: (1926թ. ապրիլի 18 – 2014թ. հունվարի 5):

499  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

18.04.19

500  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր