(010) 303-300

Շինարարական քիմիայի ուսումնական լաբորատորիա

Շինարարական քիմիայի ուսումնական լաբորատորիան ստեղծվել է 2020թ.-ին: Այդ ընթացքում ձեռք է բերվել պլատինային տիգել, որի միջոցով հնարավոր կլինի կատարել սիլիկատային վերլուծություն, որոշելու համար  SiO2, TiO2, Al2O3, FeO, Fe2O3, MnO, MgO, CaO-ի քանակությունները ցեմենտում և տարբեր հանքանյութերում: Լաբորատորիան հնարավորություն ունի նաև կատարել տիտրման միջոցով քանակական անալիզ, որի օգնությամբ հնարավոր է որոշել նյութերի քանակական բաղադրությունները։ Քանակական անալիզի օգնությամբ կարելի է իրականացնել բազմաթիվ որոշումներ, օրինակ՝ տարրերի միջև եղած զանգվածային հարաբերությունները, խառնուրդներում բարդ նյութերի (թթուներիհիմքերիաղերի) քանակությունները, ջրի կոշտությունը, լուծույթների pH-ները, ջրի մեջ ըհդհանուր քլորի պարունակությունը: