Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնին կից Հիդրավլիկայի ուսումնագիտական լաբորատորիան ունի հիդրոտեխնիկական ճարտարագիտության փորձարարական աշխատանքների համար նախատեսված երկու լաբորատորիաներ՝ 33մ2 և 4,3մ2 մակերեսով։
Լաբորատորիայում տեղակայված են վեց փորձասարքեր, որոնք օգտագործվում են բակալավրի ուսումնական լաբորատոր աշխատանքներ կատարելու համար:
Լաբորատորիայում իրականացվում են հետևյալ փորձերը.
- Բեռնուլիի հավասարման ցուցադրումը,
- Հեղուկի շարժման ռեժիմի որոշումը,
- Խողովակի շփման դիմադրության գործակցի որոշումը,
- Տեղային դիմադրության գործակցի որոշումը,
- Հաստատուն ճնշման տակ արտահոսման գործակիցների որոշումը,
- Ջրթափի ելքի գործակցի որոշումը,
- ֆիլտրման գործակցի որոշումը:
Լաբորատորիան նախատեսված է միայն ուսումնական գործընթացի ընթացքում անհրաժեշտ փորձեր կատարելու համար։