Վերանորոգված և ժամանակի վերջին տեխնիկայով վերազինված գեոդեզիայի լաբորատորիան համալրվել է Հայաստանում դեռևս եզակի քարտեզագրող, գեոդեզիական նշանակության անօդաչու թռչող սարքով և լազերային 3D սկաներով: Լաբորատորիայի ծառայությունները հիմնված են ժամանակի վերջին սերնդի տեխնոլոգիաների և փորձառու մասնագետների վրա, որոնք մատուցում են բարձրորակ ծառայություններ ճարտարապետության, քաղաքաշինության, շինարարության, հողային ռեսուրսների կառավարման, կադաստրային հաշվառման, տրանսպորտային և ենթակառուցվածքային, էներգետիկայի և հանքարդյունաբերության, ջրային ռեսուրսների, գծային օբյեկտների և այլ ոլորտներում։ Լաբորատորիայում առկա սարքավորումները և ծրագրային փաթեթները լայն կիրառություն ունեն երկրատարածական տվյալների հավաքագրման, տվյալների բազայի կազմման, տվյալների մշակման, վերլուծության և կառավարման համար։ Լաբորատորիայի սարքավորումները հնարավորություն են տալիս մատուցել հետևյալ ծառայությունները․