ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Շինարարական նյութերի և պատրաստածքների ուսումնագիտահետազոտական լաբորատորիա

«Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտափորձարարական» լաբորատորիան ստեղծվել է 2017 թվականին «ԱՐԴ-ԼԱԲ» ծրագրի շրջանակներում: Այն հագեցած է լաբորատոր ժամանակակից սարքավորումներով և հարմարանքներով։

    Լաբորատորիայում բացի ուսումնական ծրագրով նախատեսված լաբորատոր աշխատանքներից, հնարավոր է իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ՝ մշակել նոր արհեստական շինարարական խառնաքարերի բաղադրակազմեր, ուսումնասիրել օգտագործվող հումքանյութերի որակը և դրանց ազդեցությունը մշակվող նյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունների վրա։  

      Հաշվի առնելով այն հանգամանը, որ Երկիր մոլորակի ռեսուրսները անսպառ չեն, իսկ շինարարական նյութերի ու պատրաստվածքների արտադրության համար պահանջվում են մեծ քանակությամբ բնական ռեսուրսներ՝ ինչպես հանքային, այնպես էլ վառելիքաէներգետիկ, ուստի լաբորատարիայի գիտահետազոտական աշխատանքները հիմնականում ուղղված են ժամանակակից և մրցունակ շինարարական նյութերի մշակմանը՝ էներգա- և նյութախանայողական տեխնոլոգիաներով։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառուցվող շենքերի որակը, երկարակեցությունը և հուսալիությունը կախված են կիրառվող նյութերի ու պատրաստվածքների որակից, «Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտափորձարարական» լաբորատորիան պայմանագրային հիումնքներով համագործակցում է շինարարական արդյունաբերության կազմակերպությունների հետ, հսկում է թողարկվող արտադրանքների որակը՝ պորտլանդցեմենտի, կրի, շինարարական գիպսի ու գաջի, բնական և արհեստական լցանյութերի, ամրանների, բետոնների, շարվածքում ու երեսապատման աշխատանքներում կիրառվող  բնական ու արհեստական քարանյութերի և այլնի համապատասխանությունը ստանդարտներին, տեխնիկական պայմաններին և սերտիֆիկատներին։

Շինարարական նյութերի ձգման ամրությունը ծռման դեպքում և սեղմման ամրության որոշում (50կՆ)

 Բլոկների, խորանարդների գլանների սեղմման ամրության որոշում (2000կՆ)

 

 Պողպատե ամրանների ձգման փորձարկում (150կՆ)

 

Ցեմենտի աղացվածքի նրբության որոշման սարք ըստ տեսակարար մակերեսի

 

Թարմ բետոնախառնուրդում ներգրավված օդաքանակի գնահատում

 

Չմարած կրի ակտիվության որոշում

 

Խճի հատիկաչափային բնութագրերի և ճզմման միջոցով սեղմման ամրության գնահատում

 

Մանր և խոշոր լցանյութերի հատիկային կազմի և խոշորության մոդուլի գնահատում

 

Կապակցանյութերի նորմալ խտության խմորի և շաղկապման ժամանակամիջոցի որոշում

 

Թարմ բետոնախառնուրդների  շարժունության որոշում

 

Բետոնի ջրաթափանցելիության որոշում

 

Բյոմեյի մաշելիության սկավառակի միջոցով փորձանմուշների ծավալային մաշելիության որոշում

 

Ոչ քայքայիչ մեթոդով բետոնների ամրության գնահատում

 

Բետոնների և քարանյութերի  սառնակայունության որոշում

 

Բետոնի մեջ պողպատե, փայտե տարրերի և լարման տակ գտնվող էլեկտրահոսանքագծերի հայտնաբերում