(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ճարտարապետության ֆակուլտետ

Ճարտարապետական մասնագիտական կրթությունը Հայաստանում սկիզբ է առել 1921 թվականին։
1933թ. պոլիտեխնիկական ինստիտուտի կազմավորման ժամանակ, վերջինիս շինարարական ֆակուլտետում ճարտարապետական բաժնի ձևավորմամբ, 1936 թվականին ականավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի ջանքերով կազմավորվեց ճարտարապետության մասնագիտական ամբիոնը, որը նա ղեկավարեց մինչև 1938 թվականը։ Այնուհետև՝ մինչև 1944 թվականը, ամբիոնը ղեկավարեց  Հարություն Զաքյանը:

Տարբեր տարիներին Ճարտարապետության ֆակուլտետի դեկաններ են եղել Տիրայր Արշավիրի  Շավարշյանը, Ռոբերտ Սուրենի Ավետիսյանը, Արմեն Ֆրեյդունի Աղալյանը։

ՀՀ կառավարության 1989 թ. հուլիսի 11-ի որոշմամբ Պոլիտեխնիկական ինստիտուտի վերակազմավորման արդյունքում ճարտարապետության և շինարարության ֆակուլտետները առանձնացան՝ դառնալով Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտ:

2000 թվականի հուլիսի 7-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը վերանվանցվեց Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, իսկ 2014 թվականի հունվարին, բուհը վերանվանվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:

Կազմավորումից ի վեր ֆակուլտետի դեկաններն են եղել՝

1989-1992 թթ. քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Կանայանը,

1993-1999 թթ. Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը,

2000-2003 թթ. Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ Սամվել Դանիելյանը,

2003-2013 թթ. Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը,

2013-2020 թթ. քաղաքաշինության ամբիոնի դոկտոր Սարգիս Թովմասյանը,

2020 թվականից առ այսօր Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ Արմեն Շատվորյանը:

Ֆակուլտետը բաղկացած է հինգ ամբիոններից, որոնցից մասնագիտական ամբիոններն են՝

 

Ոչ թողարկող ամբիոններն են՝

 

Ճարտարապետության ֆակուլտետում իրենց գործառույթներն են իրականացնում ոլորտի՝ 8 դոկտոր, 37 պրոֆեսոր, 47 դոցենտ և 36 թեկանծու։

Ճարտարապետության ֆակուլտետը պատրաստում է ճարտարապետի որակավորմամբ մասնագետներ:

Ֆակուլտետի առաքելությունն է եռաստիճան կրթական համակարգով՝ միջազգային չափանիշներին, ներքին և արտաքին աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, մասնագետների պատրաստումը, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, շարունակական կրթության ապահովումը և ճարտարապետական կրթությանը նպաստող ծառայությունների մատուցումը:

1996 թվականից մինչ մեր օրերը, Ճարտարապետության ֆակուլտետի ավարտական դիպլոմը Ֆրանսիայի կառավարության հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչված է իրենց դիպլոմին համարժեք։

Ճարտարապետության ֆակուլտետը պահպանում և զարգացնում է իր ավանդական կապերը ինչպես նախկին՝ Խորհրդային երկրի, այնպես էլ Եվրոպական (Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստան և այլն) երկրների ինչպես նաև Չինաստանի, Պարսկաստանի և այլ երկերների ճարտարապետական դպրոցների հետ։ Ֆակուլտետի ուսանողները համագործակցության շրջանակներում մասնակցում են միջազգային ստուգատեսների, սեմինարների, ուսանողական պրակտիկաների՝ մշտապես արձանագրելով բարձր արդյունքներ։

 

 

Путеводитель по архтектурным формам

Դիտել

100 чудес архитектуры

Բեռնել

фонтаны

Բեռնել

Arch Record 2003 

Դիտել

Жилая среда для инвалида - Калмет Х.Ю. - М. Стройиздат

Դիտել

Смит Р.К. Перспектива. Глубина и реалистичность изображения

Դիտել
Теория архитектурных форм. Каменные формы. Султанов Н.

Բեռնել

архитектура ссср 9/1978

Դիտել

Maquetas de Arquitectura - Tecnicas Y Construccion

Դիտել

Избранные архитектурные увражи. Серия "Рим"

Դիտել

конструкции промышленных и сельскохозяйственных зданий и сооружений

Բեռնել

н.г. стасюк и др. основы архитектурной композиции

Դիտել

нойферт строительное проектирование

Դիտել

Архитектурные фантазии. 101  Чернихов Я

Բեռնել

Энциклопедия архитектурных стилей. Вильфрид Кох 

Բեռնել

Տեխնիկայի փիլիսոփայական անդրադարձ

Դիտել

Երկաթբետոնե և քարե կոնստրուկցյաներ

Դիտել

Մետաղե կոնստրուկցյաներ Մաս 1

Դիտել

Մետաղե կոնստրուկցյաներ Մաս 2

Դիտել