(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Դիզայնի ֆակուլտետ

Դիզայնի ֆակուլտետը հիմնադրվել է 2007 թվականին: Ֆակուլտետը պատրաստում է կիրթ, մրցունակության հատկանիշներով լի պրոֆեսիոնալ մասնագետներ հետևյալ կրթական ծրագրերով:

            Բակալավրիատ՝ 4 տարի.

  1. Արդյունաբերական դիզայն,
  2. Գրաֆիկական դիզայն,
  3. Միջավայրի դիզայն,

Շրջանավարտները կարող են շարունակել ուսումը մագիստրատուրայում 1 տարի տևողությամբ ընտրված համապատասխան կրթական ծրագրով:

Ավարտելով մագիստրատուրան, մասնագետը հանդես է գալիս ոչ միայն նախագծողի այլ նաև երիտասարդ հետազոտող-գիտնական-մտավորականի կարգավիճակում: Նրա առաքելությունն է կատարել դիտարկվող թեմայի վերաբերյալ պատշաճ վերլուծություն և առաջարկել կրեատիվ, նորույթ պարունակող հայեցակարգային նախագիծ, որի հիմքում-մագիստրոսական թեզն է:

2022թ.-ից դիզայնի ֆակուլտետի դեկանն է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Արտաշես Արսենի Մելիքյանը:

Ֆակուլտետի կազմում գործում են 2 թողարկող ամբիոն.

  1. «Դիզայն» ամբիոնը, որի առաքելությունն է արդյունաբերական և գրաֆիկական դիզայնի ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստումը:
  2. «Ինտերիերի և էքստերիերի դիզայն» ամբիոնը, որի նպատակն է՝ պատրաստել հմուտ մասնագետներ, ովքեր կկարողանան նախագծել, ինչպես բնակելի, հասարակական և արտադրական նշանակության տարածքների ինտերիերներ և էքստերիերներ, այնպես էլ լանդշաֆտային տարածքներ և դրանց հարող դիզայնի տարրեր:

Ֆակուլտետում մշտապես կազմակերպվում են ուսանողական ցուցահանդեսներ, ուսանողներն ու դասախոսական կազմը մասնակցում են բազմաթիվ միջազգային, հանրապետական մրցույթների և գիտաժողովների:

Ֆակուլտետում կարևորվում են միջբուհական համագործակցության կապերը արտերկրյա ուսումնական հաստատությունների հետ: ՈՒսանողների փոխանակման և դասախոսների վերապատրաստման ծրագրեր են իրականացվում Վիլնուսի, Վարշավայի, Իսպանիայի, Ռուսաստանի Դաշնության գործընկեր բուհերի հետ: Համագործակցության հուշագրեր են կնքվել մի շարք առաջատար կազմակերպությունների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր, պրակտիկաներ և մի շարք այլ միջոցառումներ: