Ճարտարապետական մասնագիտական կրթությունը Հայաստանում սկիզբ է առել 1921 թվականին։
1933թ. պոլիտեխնիկական ինստիտուտի կազմավորման ժամանակ, վերջինիս շինարարական ֆակուլտետում ճարտարապետական բաժնի ձևավորմամբ, 1936 թվականին ականավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի ջանքերով կազմավորվեց ճարտարապետության մասնագիտական ամբիոնը, որը նա ղեկավարեց մինչև 1938 թվականը։ Այնուհետև՝ մինչև 1944 թվականը, ամբիոնը ղեկավարեց Հարություն Զաքյանը:
Տարբեր տարիներին Ճարտարապետության ֆակուլտետի դեկաններ են եղել Տիրայր Արշավիրի Շավարշյանը, Ռոբերտ Սուրենի Ավետիսյանը, Արմեն Ֆրեյդունի Աղալյանը։
ՀՀ կառավարության 1989 թ. հուլիսի 11-ի որոշմամբ Պոլիտեխնիկական ինստիտուտի վերակազմավորման արդյունքում ճարտարապետության և շինարարության ֆակուլտետները առանձնացան՝ դառնալով Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտ:
2000 թվականի հուլիսի 7-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը վերանվանցվեց Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, իսկ 2014 թվականի հունվարին, բուհը վերանվանվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:
Կազմավորումից ի վեր ֆակուլտետի դեկաններն են եղել՝
1989-1992 թթ. քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Կանայանը,
1993-1999 թթ. Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը,
2000-2003 թթ. Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ Սամվել Դանիելյանը,
2003-2013 թթ. Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը,
2013-2020 թթ. քաղաքաշինության ամբիոնի դոկտոր Սարգիս Թովմասյանը,
2020 թվականից առ այսօր Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ Արմեն Շատվորյանը:
Ֆակուլտետը բաղկացած է հինգ ամբիոններից, որոնցից մասնագիտական ամբիոններն են՝
- Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոն, (ամբիոնի վարիչներ են եղել՝ Վարազդատ Մարտիրոսի Հարությունյանը (1945-1990 թթ.), Արշավիր Խորենի Թորամանյանը (1991-1993 թթ.), Յուրի Աշոտի Սաֆարյանը (1994-2014 թթ.))
- Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն, (ամբիոնի վարիչներ են եղել՝ Յան Իսահակյանը (1991-1997 թթ.), ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Գարրի Հայկի Ռաշիդյանը (1997-2015 թթ.))
- Քաղաքաշինության ամբիոն (ամբիոնի վարիչներ են եղել՝ Արծվին Հայկի Գրիգորյանը (1992-2008 թթ.) Սիրեկան Բորիսի Օհանյանը (2009-2015 թթ.))
Ոչ թողարկող ամբիոններն են՝
Ճարտարապետության ֆակուլտետում իրենց գործառույթներն են իրականացնում ոլորտի՝ 8 դոկտոր, 37 պրոֆեսոր, 47 դոցենտ և 36 թեկանծու։
Ճարտարապետության ֆակուլտետը պատրաստում է ճարտարապետի որակավորմամբ մասնագետներ:
Ֆակուլտետի առաքելությունն է եռաստիճան կրթական համակարգով՝ միջազգային չափանիշներին, ներքին և արտաքին աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, մասնագետների պատրաստումը, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, շարունակական կրթության ապահովումը և ճարտարապետական կրթությանը նպաստող ծառայությունների մատուցումը:
1996 թվականից մինչ մեր օրերը, Ճարտարապետության ֆակուլտետի ավարտական դիպլոմը Ֆրանսիայի կառավարության հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչված է իրենց դիպլոմին համարժեք։
Ճարտարապետության ֆակուլտետը պահպանում և զարգացնում է իր ավանդական կապերը ինչպես նախկին՝ Խորհրդային երկրի, այնպես էլ Եվրոպական (Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստան և այլն) երկրների ինչպես նաև Չինաստանի, Պարսկաստանի և այլ երկերների ճարտարապետական դպրոցների հետ։ Ֆակուլտետի ուսանողները համագործակցության շրջանակներում մասնակցում են միջազգային ստուգատեսների, սեմինարների, ուսանողական պրակտիկաների՝ մշտապես արձանագրելով բարձր արդյունքներ։