ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ճարտարապետության ֆակուլտետ

Հայաստանում ճարտարապետական մասնագիտական կրթությունը սկիզբ է առել 1921 թ., երբ Երևանի պետական համալսարանի կազմում ներառվեց ինժեներական կրթությունը, որի հիման վրա 1933 թ. կազմավորվել է պոլիտեխնիկական ինստիտուտը: Վերջինիս շինարարական ֆակուլտետում ընդգրկվել է նաև ճարտարապետական բաժինը: 

1936 թ. ականավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի ջանքերով կազմավորվել է ճարտարապետության մասնագիտական ամբիոնը, որը նա ղեկավարել է մինչև 1938 թվականը, այնուհետև՝ մինչև 1944 թվականը, ամբիոնը ղեկավարել է  Հարություն Զաքյանը:

1945-1990 թթ. ամբիոնի վարիչներ են եղել ճարտարապետական կրթության մեծ երախտավոր Վարազդատ Հարությունյանը, 1996-2015 թթ.՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Գարրի Ռաշիդյանը:

                 ՝


Ակադեմիկոս Նիկողայոս Բունիաթյան

ճարտարապետ, պրոֆ. Հարություն Զաքիև (Զաքյան)

Ակադեմիկոս   Վարազդատ Հարությունյան

ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆ.Գարրի Ռաշիդյան 

 

ՀՀ կառավարության 1989 թ. հուլիսի 11-ի որոշմամբ Պոլիտեխնիկական ինստիտուտի վերակազմավորման արդյունքում ճարտարապետության և շինարարության ֆակուլտետները առանձնացան՝ դառնալով Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտ:

 

Կազմավորումից ի վեր ֆակուլտետի դեկաններն են եղել՝

  • 1989-1993 թթ. քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Կանայանը,
  • 1993-1999 թթ. Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը,
  • 2000-2003 թթ. Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ Սամվել Դանիելյանը,
  • 2003-2013 թթ. Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը,
  • 2013-2020 թթ. քաղաքաշինության ամբիոնի դոկտոր Սարգիս Թովմասյանը,
  • 2020 թվականից առ այսօր Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ Արմեն Շատվորյանը:

Ճարտարապետության ֆակուլտետը պատրաստում է ճարտարապետի որակավորմամբ մասնագետներ:

Ֆակուլտետի առաքելությունն է եռաստիճան կրթական համակարգով՝ միջազգային չափանիշներին, ներքին և արտաքին աշխատաշուկայի պահանջներին բավարարող մասնագետների պատրաստումը, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, շարունակական կրթության ապահովումը և ծառայությունների մատուցումը:

Ճարտարապետը, հիմնվելով տեսության և պրակտիկայի վրա, պետք է ունակ լինի կատարելու հետազոտություններ, ինտեգրելու գիտելիքները և դրանք կիրառելու սահմանափակ տեղեկատվության պայմաններում, ինչպես նաև նոր կամ անծանոթ միջավայրում:

Թողարկող ամբիոններն են՝

Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոն,

Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն,

Քաղաքաշինության ամբիոն:

Ոչ թողարկող ամբիոններն են՝

 Գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոն,

 Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոն:

 

Հետադարձ կապ

0009, ՀՀ, ք. Երևան, Տերյան 105Հայաստան,

Հեռ.՝ +374 10 56-53-90

 

 

Շատվորյան Արմեն Ռուբենի Դեկանի պաշտոնակատար
Իգիթխանյան Մադլենա Յուրիի Դեկանի տեղակալ
Արոյան Աննա Սասունիկի Դեկանի տեղակալ
Էմմա Արշակի Հայրապետյան Քարտուղար

Путеводитель по архтектурным формам

Դիտել

100 чудес архитектуры

Բեռնել

фонтаны

Բեռնել

Arch Record 2003 

Դիտել

Жилая среда для инвалида - Калмет Х.Ю. - М. Стройиздат

Դիտել

Смит Р.К. Перспектива. Глубина и реалистичность изображения

Դիտել
Теория архитектурных форм. Каменные формы. Султанов Н.

Բեռնել

архитектура ссср 9/1978

Դիտել

Maquetas de Arquitectura - Tecnicas Y Construccion

Դիտել

Избранные архитектурные увражи. Серия "Рим"

Դիտել

конструкции промышленных и сельскохозяйственных зданий и сооружений

Բեռնել

н.г. стасюк и др. основы архитектурной композиции

Դիտել

нойферт строительное проектирование

Դիտել

Архитектурные фантазии. 101  Чернихов Я

Բեռնել

Энциклопедия архитектурных стилей. Вильфрид Кох 

Բեռնել

Տեխնիկայի փիլիսոփայական անդրադարձ

Դիտել

Երկաթբետոնե և քարե կոնստրուկցյաներ

Դիտել

Մետաղե կոնստրուկցյաներ Մաս 1

Դիտել

Մետաղե կոնստրուկցյաներ Մաս 2

Դիտել