(010) 303-300

Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոն

           Ջերմագազամատակարարում և օդափոխություն ամբիոնի պատմությունը  սկսվում է 1931 թվա­կա­նից,  երբ Երևանի շինարարական ինստիտուտում հիմնվեց  «Ջեռուցում և օդա­փո­խու­թյուն»  մասնագիտությամբ ամբիոնը,  վարիչ նշանակվեց՝ Լևոն Ասլանյանը։

1939թ. Պոլիտեխնիկական ինստիտուտում կազմավորվեց «Թերմոդինամիկա և ջերմատեխնիկա» ամ­բիոնը, որի վարիչ ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս՝ Ալեքսանդր Հակոբյանը:

 «Ջերմագազամատա­կա­րարում և օդա­փոխություն» անվանումով  մասնագիտական ամբիոնը ԵրՊԻ շինարարական ֆակուլտետում ձևավորվեց 1949թ.:  

1954թ. «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» մասնագիտության հիման վրա կազ­մա­կերպվեց «Ջերմատեխնիկա, ջերմագազամատակարարում և օդա­փո­խու­­թյան» ամբիոնը, որի վարիչ նշա­նակվեց դոցենտ Լիպարիտ Ղուլոյանը:        

1954թ. ամբիոնի առաջին 25 շրջանավարտները փայլուն կերպով պաշտպանեցին դիպլոմային նախա­­գծե­րը։ Աչքի ընկած շրջանա­վարտ­ներ՝ Օ. Խաչիկյանը, Վ. Հակոբյանը, Գ. Գասպարյանը գոր­ծուղվեցին Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտո­ւ­տի ասպիրանտուրա: Հաջողությամբ պաշ­տ­պանե­լով թեկնածուական թեզերը, նրանք վերա­դար­ձան ամբիոն: Նրանց հետևեցին Հ. Գարոյանը, Դ. Մուշեղյանը, Ռ. Խարազյանը, Ռ. Շամամյանը, Մ. Պողոսյանը, Էդ. Առա­քելյանը և ուրիշներ:

Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975թ․), պրոֆեսոր (1976թ․), հան­րա­պե­­տության վաստակավոր ինժեներ ( 1967թ․)։ 1946թ․ ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը։

1946 թվականից աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի թեր­մո­դի­նամիկայի և ջերմատեխնիկայի ամբիոնում՝ ասիստենտ, ավագ դասախոս, 1954 թվականից՝ ամբիոնի վարիչ։ Շնորհակալ աշխատանք է կատարել հայերեն լեզվով ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ ստեղծելու ուղղութ­յամբ։ Նրա գրչին են պատկանում «Ընդհանուր ջերմատեխնիկա» երկհատորանոց դասա­գիրքը, «Կաթսայական տեղակայումներ», «Շոգեգեներատորի հիդրո­դի­նա­միկա» և այլ աշխատություններ։ 1972թ․ նշանակվել է էներգետիկական ֆակուլ­տե­տի դեկան։

     1960թ. Լ. Ղուլոյանի ղեկավարությամբ ամբիոնին կից կազմակերպվեց առաջին գիտա­հե­տա­զոտա­կան լաբորատորիան, որի հիմնական խնդիրն էր հետազոտել հարավային երկրների, մասնա­վո­րա­պես, Հայաստանի վառելիքաէներգետիկական հա­մալիրի արդյու­նա­վետ զարգացման ուղիները: Այդ լաբորատորիայում գիտական աշ­խա­տանքներում ներգրավվեցին մի շարք լավագույն շրջանավարտները, որոն­ցից Զ.Ա. Մելիքյանը նախապատրաստեց իր թեկնածուական թեզը և այն հաջողությամբ պաշտպանեց Կիևի ինժեներաշինարարական ինստիտուտում:

1966 թվականից ամբիոնի վարիչի պաշտոնը ստանձնեց Գրիքոր  Հովհաննեսի Մելիքյանը, ով  իր շուրջը համախմբեց Մոսկվայի, Մինսկի և Կիևի հա­մա­պատասխան ինստիտուտների ասպի­րան­տու­րաներում ուսումնառությունն ավար­տած և տեխնիկա­կան գիտությունների թեկնածուի գիտական աստի­ճան ստացած երիտասարդ դասա­խոս­ներին՝ Կ.Ա. Տեր-Մկրտչյան, Օ.Ե. Խաչիկյան, Վ.Մ. Հակոբյան, Հ.Բ. Գարոյան, Դ.Ա. Մուշեղյան, Հ. Գեջակուշյան, Ս. Զատիկյան, Ս. Պողոսյան, Պ. Ասլանյան, Ռ. Արսենյան, Թ. Ջուլհակյան և ուրիշներ: Կապեր հասատվեցին   նախագծային ինստիտուտների և արտա­դ­­րական ձեռնարկությունների հետ: Ամբիոնում համատեղության կարգով դասախոսելու հրա­վի­րվեցին ճանաչված և մեծ փորձ ունեցող մասնագետների՝ Խ. Խանամիրյան, Մ. Ահարոնյան, Գ. Գյուլխասյան, Ռ. Թադևոսյան, Յու. Ջիլավյան, Ռ. Հարությունյան և ուրիշ­ներ:

Դոցենտ (1962թ) Գրիգոր Մելիքյանը 1940թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի  պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը՝ ստա­նալով ինժիներ-տեխնոլոգի որակավորում։ 1939-1941թթ․ աշխատել է նույն ինս­տիտուտի թերմոդինամիկայի և ջերմատեխնիկայի ամբիոնում որպես ասիս­տենտ, 1945թ․ դեկտեմբերից շարունակել է մասնագիտական աշխատանքը, դասա­վանդելով ընդհանուր ջերմատեխնիկա, ջեռուցում և օդափոխություն, ջերմա­հաղորդում և մատակարարում առարկաները։ 1950-1952թթ․ զուգահեռ աշխա­տել է Հայպետնախագիծ ինստիտուտում, որպես ջեռուցման և օդափո­խու­թ­յան բաժնի վարիչ։ Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտահետազոտական բաժ­նում աշխատանքներ է կատարել Հայաստանում օգտագործվող շինանյութերի և կոնստրուկցիաների ջերմատեխնիկական հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ։ 1966 թվականից գլխավորել է «Ջերմագազամատակարարման  և օդափոխության» ամբիոնը։

1980 թվականից  ամբիոնի վարիչ ընտրվեց տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Օնիկ Խաչիկյանը: Պահպանելով և զարգացնելով տասնյակ տարիների ընթացքում ձևավորված աշխա­տան­քային սկզբունքները, նա նոր թափ հաղորդեց ամբիոնի ուսումնամեթոդական աշխատանքներին: Նորա­ցվեց և հարստացավ լաբորատոր բազան, առաջ քաշվեց գիտահետազոտական աշխատանքների նոր թեմաներ, հայերեն լեզվով հրատարակվեցին դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ:

Տեխնիկական գիտությունների թեկնածու (1964թ.), դոցենտ Օնիկ Խաչիկյանը 1954թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինա­րա­րական ֆակուլտետը՝ ջերմագազամատակարարում և օդափոխություն մաս­նա­գիտությամբ: 1956թ․ աշխատել է նույն ինստիտուտի ջերմա­գա­զա­մա­տա­կա­րա­րում և օդափոխություն ամբիոնում որպես լաբորատորիայի վարիչ, դասա­խոս, ավագ դասախոս, դոցենտ, 1980-87թթ.՝ ՋԳՄՕ ամբիոնի վարիչ:

1987թ. ջերմագազամատակարարում և օդափոխություն ամբիոնի վարիչ ընտրվեց տեխնիկական գի­տութ­յունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Հակոբյանը, որն իր կազմակերպչական և գի­տա­մա­ն­կա­վար­ժական հարուստ փորձն ուղղեց ամբիոնի հետագա զարգացմանը։

Տեխնիկական գիտությունների թեկնածու ( 1965 թ.), դոցենտ (1967թ.)։ Վլադիմիր Հակոբյանը 1957թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինա­րա­րա­կան ֆակուլտետը՝ ջերմագազամատակարարում և օդափոխություն մաս­նա­-գի­տութ­յամբ։ 1957-60թթ. աշխատել է նույն  ամբիոնում որպես ավագ լաբորանտ, 1960-64թթ. սովորել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի ասպի­րա-ն­տու­րա­յում, 1964 թ․ կրկին աշխատել է պոլիտեխնիկական ինստիտուտի ջերմա­գա­զա­մա­տակարարում և օդափոխություն ամբիոնում որպես ավագ դասախոս: 1975թ. աշխա­տել է պոլիտեխնիկական ինստիփուտի ինժեներաշինարարական ֆակուլ­տե­տի դեկանի տեղակալ, այնուհետև` դեկան, 1987-1990թթ.` ջերմա­գա­զա­մատա­կա­րա­րում և օդափոխություն ամբիոնի վարիչ։

1989թ. ստեղծված Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի 27 ամբիոններից մեկը հանդիսանում էր «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» ամբիոնը, որն ընդգրկվեց Հիղրո­շինարարության և քաղաքային տնտեսության ֆակուլտետի կազմում։

1989-90թթ. ամբիոնի վարիչի պարտականությունները կատարել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռազմիկ Արսենյանը։

1991թ. փետրվարին ամբիոնի վարիչ ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զոհրաբ Մելիքյանը։     

            Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների թե­մա­տիկան ամբողջությամբ ուղղվեց էներգա­խնայողության և էներգաարդյունավե­տու­թյան հետ կապված խնդիրների լուծ­մանը: Ստեղծ­վե­ցին համագործակցության կապեր Հայաստանում գոր­ծող Միջազգային, Ամերիկյան և Եվրոպական կազ­մակեր­պություն­ների հետ: Ամբիոնում կատարվում էին պետբյուջետային 5 և տնտհաշվարկային 4 մեծա­ծավալ գիտահե­տազոտական աշխա­տանքներ: Արդյունքում, ամբիոնի դասախոս­ներն ակտի­վորեն մասնակցում էին միջա­զ­գային (Հայաստան, ԱՄՆ, Հունգարիա, Վրաստան) և հանրա­պետական գիտա­ժողովներին, իրենց զեկուցումներում բարձրացնելով ժամանակակից հրատապ լուծում պահա­ն­ջող հարցեր:

      1996թ. ամբիոնի  հիման վրա ստեղծվեց էներգետիկ ճարտարագետների Միջազգային Ասոցիացիայի Հայաստանի մասնաճյու­ղը պրոֆեսոր Զ. Մելիքյանի գլխավորությամբ: Նրան անդա­մա­կ­ցեցին նաև հանրապետու­թյան բազմաթիվ առաջատար էներգետիկ մասնագետներ: Սա հնար­ա­վո­րու­թյուն էր տալիս ստեղծելու անմի­ջական գործնական շփումներ արտասահմանյան առաջավոր գիտա­տեխնիկական կազմա­կեր­պու­թյուն­­ների հետ, ոչ միայն ամբիոնի անդամներին, այլ նաև անդա­մակցող մյուս մասնա­գետներին:

1996-1999թթ. ընթացքում ամբիոնի շատ անդամներ մասնակցեցին ԱՄՆ-ում և Հունգարիայում կայացած համաշխարհային էներգետիկական գիտաժո­ղովներին: Ամբիոնի և Ասոցիացիայի Հայաս­տա­նի մասնա­ճյուղի համատեղ ջանքերով 1998թ. և 2001թթ. կազ­մակերպ­վեցին էներգետիկական առա­ջին և երկրորդ միջազգային գիտաժողովները Հայաստանում, որին մասնակցեցին Ամերիկայից, Եվրոպական երկրներից, Կանադայից, Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից ժամանած գիտնական­ներ: 2003 թվականին ամբիոնին շնորհվեց Զ. Մելիքյանի կողմից ներկայացված գիտահետազոտական ծրագրի կա­տար­ման համար Գիտությունների և Տեխնելոգիաների Միջազգային Կենտրոնի Գրանտը, որը ֆինանսավորեց ԱՄՆ-ի Պետ.դեպարտամենտը: Պրոֆեսոր Մելիքյանի  անմիջական ղեկավարությամբ 1997 թվականից ի վեր ամբիոնում պատրաստվել և հաջողությամբ իրենց գիտական թեզերն են պաշտպանել ավելի քան 70 ասպիրատներ ու հայցորդներ։

          Տեխնիկական գիտությունների դոկտոր (1989թ.), պրոֆեսոր (1991թ.) Զոհրաբ Մելիքյանը 1963թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը՝ ջերմագազամատակարարում և օդափոխություն մասնագիտությամբ։ 1965-72թթ. դասավանդել է նույն ինստիտուտում, միաժամանակ աշխատել Ջերմաէներ­գե­տի­կայի գիտահետազոտական լաբորատորիայում որպես առաջատար ինժեներ: 1973-74թթ. որակավորվել և աշխատել է Լոնդոնի և Էդինբուրգի համալ­սա­րան­նե­րում: 1974 թվականից շարունակել է դասախոսական աշխատանքը պոլի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի սառնարանային տեխնիկայի ամբիոնում: Դասախոսել է Տեխնիկական թեր­մո­դի­նա-միկա, Ջերմափոխանցում, Օդի կոնդիցիոնացում, Սառնարանային տեխ­նիկա, Էներ­գիա­յի վերականգնվող աղբյուրներ, Կրիոգենային տեխնիկա, Ջերմա­գա­զա­մա­տակարարման համա­կարգերի օպտիմալացում, Ջերմատեխնիկական չափա­բա­նու­թյուն և աուդիտ մասնա­գիտական դասընթացները: 1980թ. որակավորվել է Փարիզում և Մոնպելիեի համա­լսարանում (Ֆրանսիա): 1980-84թթ. աշխատել է Ալժիրի թեթև ար­դյու­նաբերության ազգային ինստիտուտում որպես օղի կոնդիցիոնացման ամբիոնի վարիչ: 1987-89թթ․ եղել է ԽՍՀՄ գազի արդյունաբերության էկոնոմիկայի գիտահետազոտական ինս­տիտուտի Երևանի բաժնի վարիչը: 1990թ. աշխատել է Վիեննայում (Ավստրիա) որպես Միավորված ազգերի կազմակերպության փորձագետ և ՄԱԿ-ի նախագծի տնօրեն, հիմնադրել է սառնարանային տեխնիկայի և օդի կոնդիցիոնացման ուսում­նա­գիտական կենտրոն Արևմտյան Աֆրիկայի երկրների համար (ք. Բամակո, Մալի)։ 1991 թվականից  Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի (ներկայիս համալ­սա­րանի) Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչն էր: Իր գիտա­կան հետազոտությունների արդյունքում մշակել է ջերմագազամատակարարման համա­կարգերի օպտիմալացման համալիր վերլուծության գիտական հիմունքները: Ստեղծել է բարձր էներգատնտեսական արդյունավետության էներգետիկական կայա­ն­ք­ներ ու համակարգեր: Հրատարակել է շուրջ 150 գիտական աշխատանք շինարարական ջեր­մաֆիզիկայի, սառնարանային տեխնիկայի, ջերմային պոմպերի, օդի կոնդի­ցիոնացման, ջեռուցման, ջերմագազամատակարարման համակարգերի օպտի­մա­լա­ց­ման, արևի էներգիայի օգտագործման և այլ ասպարեզներում։ Հեղինակ է 2 մենա­գրու­թ­յուն­ների, 16 հեղինակային գյուտերի ու պատենտների (ԱՄՆ-ում, Շվեդիայում 1998թ. Միջազգային կենսագրական ինստիտուտը (ԱՄՆ) նրան արժանացրել է Ոսկե մեդալի:

2009թ. ՋԳՄՕ ամբիոնի վարիչ նշանակվեց տ.գ.թ. Աշոտ Մ.Հովսեփյանը, ով միաժամանակ հան­դի­սա­նում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենի տեղակալը և  գլխավոր ճարտարագետը։

Այնուհետև 2013թ. թվականին հիդրավլիկայի և ՋԳՄՕ ամբիոնները միացվեցին և ամբիոնն ան­վա­ն­վեց «Հիդրավլիկա, Ջերմագազամատակարարման և օդափոխության» ամբիոն: Վարիչ նշա­նակվեց տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Յա.Մարգարյանը: 2015թ. հուլիսին ՀՋԳՄՕ ամբիոնը վերանվանվեց «ՋԳՄՕ» ամբիոն, իսկ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար նշա­նակ­վեց տ.գ.թ. Ռ.Ս. Ռուբենյանը: 2015թ. հոկտեմբերից ամբիոնի վարիչ վերընտրվեց տ.գ.դ., պրոֆեսոր Զ.Ա. Մելիքյանը:

2017թ․ ՋԳՄՕ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2019թ․ ամբիոնի վարիչ  ըն­տր­վեց տ.գ.թ․, դոցենտ, նույն ամբիոնի շրջանավարտ՝ Աննա Քարամյանը, ով այսօր իր աշխա­տա­ն­քա­­յին փորձը, գիտելիքներն ու կարողությունները  ներդնում է ամբիոնի բարգավաճմանը, մաս­նա­գի­տու­թյան կարևորության նկատմամբ հետաքրքության բարձրացմանը, աշխատաշուկայի ժամա­նա­կա­կից պահանջների պայմաններում մրցունակ երիտասարդ  մասնագետների պատրաստմանը։

Ա․Կ. Քարամյանը 1986թ․ ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլի­տեխ­նի­կական ինստիսուտի, ինժեներաշինարարական ֆակուլտետի ջեր­մա­գազա­մա­տա­կարարում և օդափոխություն բաժինը։ 1999թ․ ՋԳՄՕ ամբիոնի հայցորդ, 2000 թ․ տեխնիկական գիտությունների թեկնածու, 2014թ․ դոցենտ։ 1986թ-ից աշ­խատում է ջեռուցման, օդափոխության, օդի լավորկման համա­կա­րգերի նախա­գծման ոլորտում՝ «Հայպետնախագիծ» նախագծային ինս­տի­տուտ՝ ինժե­ներ, «Արտ» Ճարտարապետա-նախագծային կոոպե­րա­տիվ՝ ավագ ճար­տա­րա­գետ, «Հայ-Բիզնես» հայ-ամերիկյան Հ.Ձ՝ Ճար­տա­րա­գիտա­կան բաժնի ղեկա­վար, Եվրոթերմ ՓԲԸ՝ նախագծային բաժնի պատա­ս­խա­նա­տու, «Թերմոռոս-Ար» ՍՊԸ՝ տեխնիակական տնօրեն,  «Մայլստոուն ին­­ժինե­րինգ փրոջեքթ» ՍՊԸ՝ հիմ­նադիր տնօրեն։ 27 գիտական հոդ­­վածի, 3 ուսում­նա­մեթոդական ձեռնարկի հեղ­ինակ է, մասնակցել է  ՀՀ  շինա­րա­րա­կան 4-ից ավելի  նորմա­տիվային փաս­տա­թ­ղ­թե­րի  մշակմանը։ Որպես ազ­գա­­յ­­ին փոր­ձա­գետ համա­գործակցել է մի շարք միջա­զգային կա­զ­մա­կե­րպու­թ­յու­նների՝ Ասիական Բանկ, Համաշխարհային Բանկ,  ՄԱԶԾ և այլնի հետ։

Ներկայումս ՋԳՄՕ ամբիոնի տրամադրության տակ են գտնվում ոլորտի ժամանակակից սար­քա­վո­րումներով կահավորված  4  լաբորատորիաներ՝ որոնցում տեղակայված  սարքավորումներն ու հա­մա­­կարգերն ունեն  ուսուցողական և հետազոտական նշանակություն։  Լաբորատորիաները ներդրվել են «Թերմոռոս-Ար» ՍՊԸ, «Mitsubishi Elektriks»   ընկերությունների , ինչպես նաև «Շենքերի էներգետիկ ար­դյու­նա­վե­տության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի  հովանավորությամբ։

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմում ընդգրկված են  տեխ­նիկական գիտությունների թեկնածու-դոցենտներ` Աննա Կառլենի Քարամյանը, Սերյոժա Պողոսի Պողոսյանը, Արտաշես Լևոնի Պետրոսյանը, Սիրանուշ Մելսի Էգնատոսյանը, Նաիրա Մելսի Էգնատոսյանը, Աշոտ Խաչիկի Գրիգորյանը, Վահան Բագրատի Նռանյանը, Արթուր Գեորգիի Ավետիսյանը,  ասիստենտ` Լիլիա Ռաֆայելի Սարուխանյանը և 5 դասախոս՝ Թովմաս Հարությունի Ջուլհակյանը, Լուսինե Կարապետի Ոսկանյանը, Հայկ Պավլուշի Խաչատրյանը, Տիգրան Դավիթի Մանուկյանը, Կարեն Աշոտի Մինասյանը, Դավիթ Արմենի Մելքոնայնը, լաբորատորիայի վարիչ՝ Մարիետա Վազգենի Պողոսյանը, լաբորանտ՝ Մարիամ Արմենի Առաքելյանը, Լուսինե Արթուրի Երիցյանը և գործավար՝  Լուսինե Ռուբենի Մարտիրոսյանը։

 Ամբիոնի ողջ անձնակազմը պատվով կատարելով ամենօրյա  պարտականությունները, այսօր ներգրավված է կրթական ծրագրերի արդիականացման, նոր առարկաների ներդրման, ոլորտի առաջավոր կազմակերպություների հետ կապերի ստեղծման և ամրապնդման մեջ։ 2020թ․ ստորագրվել է համագործակցության պայմանագիր Մոսկվայի Գուբկինի անվան նավթի  գազի  Ռուսաստանի պետական համալսարանի հետ, իսկ 2024թ. փոխըմբռմնաբ հուշագիր է ստրոգրվել  Համալսարանի և ԳազպրոմԱրմենիայի հետ: Բարձր է  ամբիոնի գիտատեխնիկական ներուժը՝  միջազգային և տեղական հեղինակավոր գիտական ամսագրերում տարեկան հրատարակվում են ավելի քան 50 հոդված, ամբիոնի մասնագետները  ներգրավված են Հայաստանի Հանրապետության համար կարևոր քաղաքաշինական և էներգետիկ  նախագծերի իրականացման գործում։

Քարամյան Աննա Կառլենի Ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
Էգնետոսյան Նաիրա Մելսի Տեխնիկական գիտությունների  թեկնածու, դոցենտ
Ավետիսյան Արթուր Գեորգիի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էգնատոսյան Սիրանուշ Մելսի Տեխնիկական գիտությունների  թեկնածու, դոցենտ
Սարուխանյան Լիլիա Ռաֆայելի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ