(010) 303-300

Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոն

Ամբիոնը հիմնադրվել է 1989թ., հանդիսանում է Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ամբիոններից մեկը:

Ամբիոնի գործունեությունն ուղղված է փոխադրումների և երթևեկության կազմակերպման և կառավարման ճարտարագիտության մագիստրոս և բակալավր մասնագետների պատրաստմանը:

«Տրանսպորտային համակարգեր» մասնագիտության «Փոխադրումների և երթևե-կության կազմակերպման և կառավարման» կրթական ծրագրով ուսուցանվում են բազմաթիվ մասնագիտական առարկաներ (ավտոմոբիլներ, շարժիչների աշխատանքային պրոցեսներ, ճանապարհային երթևեկության կազմակերպում, ճանապարհային պայմաններ և երթևեկության անվտանգություն, ավտոմոբիլային փոխադրումներ, ճանապարհային երթևեկության կանոններ, քաղաքների տրանսպորտային հատակագծում, տրանսպորտային տեղեկատվական տեխնոլոգիաներ, տրանսպորտային լոգիստիկա, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ, ճանապարհային ոստիկանության ծառայություն, ՃԵԿ միջազգային իրավական նորմեր, ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննություն, լիցենզավորումը և սերտիֆիկացումը ավտոմոբիլային տրանս-պորտում, տեխնիկական համակարգերի կառավարում, ճանապարհային երթևեկության տնտեսագիտություն, տրանսպորտային հոսքերի մոդելավորում, տրանսպորտում կոմերցիոն աշխատանքի կազմակերպում և այլն), թվով մոտ 40 դասընթացներ:

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, այսօր երթևեկության հիմնախնդիրները դարձել են առաջնային, քանի որ տրանսպորտային հոսքերի ինտենսիվությունների կտրուկ աճի պայմաններում ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ), անընդհատ խցանումների և խճողումային իրավիճակների պայմաններում կտրուկ աճել է տրանսպորտային ուշացումները իր բացասական բոլոր հետևանքներով:

Քանի որ ճանապարհային երթևեկության կառավարման համակարգի հուսա-լիությունը հսկայական սոցիալական և տնտեսական նշանակություն ունի, ուստի այդպիսի կառավարմանը ներկայացվում են բարձր պահանջներ: Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման (ՓՃԵԿԿ) ոլորտի մասնագետների խնդիրն է առկա ճանապարհափողոցային ցանցերի (ՃՓՑ) և տրանսպորտային ուղիների վրա երթևեկության կազմակերպման ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների, ավտոմատ կառավարման համակարգերի և այլ առաջավոր մեթոդների կիրառումը, որոնք կապահովեն արդյունավետ և հարմարավետ ուղևորաբեռնափոխադրումներ, կնպաստեն ՃՓՑ-ների թողունակությունների բարձրացմանը, ՃՏՊ-ների կրճատմանը և շրջակա միջավայրի վրա վնասակար արտանետումների կրճատմանը: Այդ առումով.

  • ամբիոնը շարունակաբար բարելավում է իր կրթական ծառայությունները, ապահովում է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին բավարարող կրթության այնպիսի որակ, որը սովորողներին զինում է անհրաժեշտ գիտելիքներով, կարողություններով և հմտություններով,
  • ամբիոնը ցուցաբերում է ճկունություն համապատասխան կրթական ծրագրեր մշակելիս, այն համապատասխանեցնելով շուկայի կարիքներին,
  • ապահովում է ուսանողների ունակությունների հմտությունների, ստեղծագործական կարողությունների զարգացումը,
  • ապահովել է ուսանողների ներգրավվածությունը գիտական գործընթացնե-րին, ընդլայնվել է ամբիոնի հետազոտական աշխատանները, որոնք դասախոսներին և ասիստենտներին հնարավորություն են տալիս զարգացնել գիտական թեզեր, ատենախոսություններ,
  • գիտական հետազոտությունների և ուսուցման ընթացքը ավելի բարելավելու նպատակով խորացվում է գործընկերների հետ հարաբերությունները, որոնք պետական, մասնավոր և այլ հասարակական կազմակերպություններ են:

Վերը նշված գործունեությունը ծավալելու համար ամբիոնը համագործակցում է ՏԿԵ Նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ճանապարհային ոստիկանության ծառայության, «Ճանապարհ» և Ցեպելին Արմենիա ՍՊԸ-ների, «Արցախճան» նախագծային ՓԲԸ-ի, ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի, Արդարադատության նախարարության ՃՏՊ-ների փորձագիտական կենտրոնի և ապահովագրական ընկերությունների հետ, որտեղ նաև մեր մասնագիտությամբ ավարտած ուսանողները հաջողությամբ աշխատում են:

Ամբիոնի հենքի վրա ստեղծվել է «Ավտոտրանսպորտային հաղորդակցուղիների և երթևեկության անվտանգության» գիտահետազոտական կենտրոնը, որը հագեցած է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով:

Ամբիոնը գիտահետազոտական և այլ աշխատանքներում համագործակցում է նաև մեր համալսարանի մյուս ամբիոնների հետ:

Երթևեկության կազմակերպման և կառավարման ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվում է համագործակցություն տարբեր երկրների բուհերի և կազմակերպությունների հետ:

Ընթանում է ամբիոնի դասախոսական կազմի թարմացում, ներգրավվում են երիտասարդ մասնագետներ, որոնց հետ կատարվում են գիտական նոր ծավալի աշխատանքներ:

Ամբիոնը ղեկավարում է նաև ուսումնական, արտադրական, ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի պրակտիկաները, ասպիրանտների գիտահետազոտական աշխատանքները:

ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում ամբիոնը ակտիվ մասնակցում է ԱՊՀ երկրների Տրանսպորտային կոորդինացման խորհրդակցությանն առընթեր գիտության և կրթության խորհրդի (Совета по образованию и науке (СО и Н) при Координационном Транспортном Совешании государств-участников СНГ) միջճյուղային աշխատանքներին, որի հիմնական նպատակն է ԱՊՀ երկրների միասնական տրանսպորտային համակարգի ինտեգրացումը:

Հիմնադրման օրվանից մինչև 2019թ. ամբիոնի վարիչ է եղել Սլավիկ Արտավազդի Բուռնուսուզյանը (տ.գ.թ., պրոֆեսոր), 2019թ.-ից մինչ այժմ ամբիոնի ժամանակավոր պաշտոնակատար է ՔՏԷ ֆակուլտետի դեկան Վալերիկ Մամիկոնի Հարությունյանը (տ.գ.թ., դոցենտ): Ամբիոնում աշխատում են մասնագետ պրոֆեսորադասախոսական անձնակազմ (12 աշխատակից), որոնցից դոկտոր պրոֆեսոր՝ 1, տ.գ.թ. դոցենտ 2, տ.գ.թ. ասիստենտ՝ 1, դասախոսներ՝ 7-ը:

Ամբիոնի փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման մասնագետների կարիքը զգացվում է աշխատաշուկայում: Մեր մասնագետները հաջողությամբ աշխատում են Երևանի քաղաքապետարանում, ՀՀ Ոստիկանության ՃՈԾ Համակարգում, Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ում, ԱԱԾ-ում, Արդարադատության նախարարության ՃՏՊ-ների փորձաքննության կենտրոնում, տրանսպորտային ապահովագրական ընկերություններում, տրանսպորտային փոխադրումների տարբեր կազմակերպություններում և ընկերություններում: