(010) 303-300

Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոն

Հիդրոշինարար-ինժեներ մասնագետների պատրաստման գործը սկսվել է 1921-1922 ուսումնական տարում Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի կազմում, այնուհետև շարունակվել է 1930թ. ստեղծված Շինարարական, 1933թ. պոլիտեխնիկական, 1989թ. ճարտարապետաշինարարական ինստիտուտներում:

Որպես ինքնուրույն մասնագիտական ամբիոն «Հիդրոտեխնիկական շինարարություն» (ՀՏՇ) ամբիոնը կազմակերպվել է 1936թ.: Ամբիոնի առաջին վարիչն է եղել ինժեներ Ռ.Մայերը (1936-1938 թ.թ.), հետագայում. Գուրգեն Արարքցյանը (1938-1972 թ.թ.), Անդիկ Անանյանը (1972-1981 թ.թ.), Ալլեն Բաղդասարյանը (1981-1997 թ.թ.), Էմիլ Խաչատրյանը (1997-2006 թ.թ.):

«Հիդրոշինարարության, ջրային համակարգեր և հիդրոէլեկտրակայաններ» «ՀՇՋՀ ևՀԷԿ» միացյալ ամբիոնը կազմավորվել է «Հիդրոտեխնիկական շինարարություն»  (ՀՏՇ), «Ջրամատակարարում և ջրահեռացում» (ՋՋ), «Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր» (ԳրՄՀևՀ) ամբիոնների 2006 թվականին միավորման արդյունքում: Ներկայումս «ՀՇՋՀ ևՀԷԿ» ամբիոնը ղեկավարում է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Հարությունի Խաչատրյանը:

Ամբիոնը պատրաստել է ինժեներ-հիդրոտեխնիկներ ջրային ոլորտի կառուցվածքների նախագծման, շինարարության և շահագործման բնագավառում աշխատանքների կատարման համար: Հիդրոշինարար ինժեներների պատրաստման գործում անգնահատելի ավանդ են ունեցել  ակադ. Ի.Եղիազարովը, պրոֆեսորներ՝ Ե.Սաֆարյանը, Ա.Անանյանը, Ա.Ազատյանը, Լ.Մանուչարյանը, Գ.Օգանեզովը, Մ.Մարգարովը, Վ.Հովսեփյանը, Թ.Խաչատրյանը, Օ.Սապոնջյանը, Վ.Վալեսյանը դոցենտներ՝ Վ.Թորգոմյանը, Գ.Արարքցյանը, Գ.Գյոնջյանը, Խ.Մաշինյանը, Գ.Քարամյան, Գ.Հակոբյանը, Ա.Բաղդասարյանը, Հ.Խաչիկյանը, Ռ.Կարապետյանը, Ռ.Ծովյանը, Թ.Պետրոսյանը, Լ.Ճարակյանը, Վ.Թոքմաջյանը, Ռ.Տռոզյանը, Գ.Համբարձումյանը, Մ.Պողոսյանը, Կ.Ազատյանը և այլ երախտավորներ:

Երկար տարիներ «Հիդրոտեխնիկական շինարարություն» ամբիոնում հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարության վերաբերյալ դասավանդել են Գուրգեն Արարքցյանը, Անդիկ Անանյանը, Գուրգեն Քարամյանը, Խաչատուր Մաշինյանը, Գևորգ Հակոբյանը, Հրանտ Խաչիկյանը, Արշալույս Մելիքսեթյանը, Ռաֆայել Կարապետյանը, Ալլեն Բաղդասարյանը, Էմիլ Խաչատրյանը, Լիպարիտ Ճարակյանը, Հարություն Հակոբյանը, Մանուկ Պապիկյանը, Կամո Աղաբաբյանը:  

Մեծ է հանրապետության հիդրոտեխնիկ մասնագետների դերը հիդրոշինարարական աշխատանքների կատարման բնագավառում՝ նախկին միության նշանավոր հիդրոշինարար Հ.Տեր-Աստվածատրյանի ղեկավարությամբ: Անցած տարիներին մեր շրջանավարտների անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ նախկին միության, ինչպես նաև ՀՀ տարածքում կառուցվել են 80-ից ավելի ջրամբարներ, բազմաթիվ ջրանցքներ, պոմպակայաններ, հիդրոհանգույցներ, բնակավայրեր, քաղաքներ, Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ կասկադը 6 ՀԷԿ-երով, 48 կմ երկարությամբ Արփա-Սևան և 21 կմ երկարությամբ Որոտան-Արփա թունելները: Բացի նշված կառույցներից, ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետության այլ խոշոր օբյեկտների նախագծման ու շինարարական աշխատանքներին՝ Երևանի և Հրազդանի ՋԷԿ-եր, Հայկական ատոմակայան, «Զվարթնոց» օդանավակայան, Սպորտային համալիր, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր և կառուցվածքներ:

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) շինարարական ֆակուլտետի կազմում 1956-57 ուս.տարում բացվել է «ջրամատակարարում և ջրահեռացում» մասնագիտությունը: Իսկ 1962թ. ինստիտուտում կազմակերպվեց «ինժեներական հիդրոլոգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման» ամբիոնը, որի վարիչ նշանակվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Վալեսյանը, այնուհետև 1977-83թ.թ. տեխ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Մարտունի  Պողոսյանը, 1983-89թ.թ. տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Կ.Ազատյանը, 2000-2004թ.թ. տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռ.Եփրեմյանը, 2004-2006թ.թ. տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտունի Պողոսյանը:

Ամբիոնում երկար տարիներ աշխատել են Մարտուն Պողոսյանը, Կարապետ Ազատյանը, Էվելինա Աթայանը, Ռուդոլֆ Եփրեմյանը, Մելս Հախինյանը, Շուրա Խանգելդյանը, Ալբերտ Ոսկանյանը, Հարություն Բալոյանը, Արբեն Ղուլյանը, Ռազմիկ փետևոտյանը, Խաչատուր Խաչատրյանը, Վիլիկ Սարգսյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Մարատ Թորգոմյանը, Սեդա Թադևոսյանը, Արմեն Սերգոյանը, Մհեր Մկրտչյանը:  

Ամբիոնի աշխատակիցների կողմից իրականացվեցին ուսումնասիրություններ Երևանի և Հայաստանի մի շարք այլ բնակավայրերի ու արդյունաբերական ձեռնարկությունների ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրների, մասնավորապես ջրապահանջի նորմերի որոշման, Հայաստանում ջրամատակարարման տեխնիկայի զարգացման, ճնշումային ջրատարների, Երևանի ջրահեռացման կայանի կառուցվածքների վերաբերյալ:

1968-75թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կազմում գործել է «հիմքեր, հիմնատակեր և շինանյութեր» ամբիոնը, որը ղեկավարել է տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Գուրգեն Քարամյանը:

Մինչև 1982թ. գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր առարկան հիմնականում դասավանդել են Գուրգեն Քարամյանը, Հարություն Անտոնյանը, Յուրի Ավետիքյանը, Գալերիկ Շեկյանը, Սարգիս Նուրիջանյանը: Ամբիոնի գծով դասավանդվել են նաև ինժեներական երկրաբանություն, շրջակա միջավայրի պահպանություն և էկոլոգիա առարկաները:

1984թ. «Գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր» ամբիոնի վարիչ է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վրույր Սարգսյանը:

Ամբիոնում աշխատել են տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Նուրիջանյանը, տեխնիկական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Գալերիկ Շեկյանը, Սիմոն Անանյանը, Սիմոն Սարգսյանը, Արմեն Բաբայանը, ավագ դասախոս Էմիլ Սարատիկյանը:

Ներկայումս «Հիդրոշինարարության, ջրային համակարգեր և հիդրոէլեկտրակայաններ» ամբիոնը ինժեներական կադրեր է պատրաստում երկու մասնագիտությունների գծով.

  1.  Հիդրոտեխնիկական շինարարություն,
  2. ջրամատակարարում և ջրահեռացում:

Ամբիոնի դասախոսները բազմիցս հանդես են եկել գիտական զեկուցումներով, ինչպես մեր համալսարանական գիտաժողովներում, այնպես էլ միջազգային սիմպոզիումներում և կոնֆերանսներում:

Ամբիոնի անձնակազմը նպատակամղված է իր մասնակցությամբ նպաստելու կարևոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրների լուծմանը: Առաջիկայում նախատեսվում է հանրապետության գետերի վրա կառուցել 300-ից ավել փոքր ՀԷԿ-եր, Արաքս և Դեբետ գետերի վրա ՀԷԿ-երի կառուցում, շահագործվող բազմաթիվ հիդրոհանգույցների վերակառուցում և վերանորոգում: Սկսվել են Վեդու, Կապսի, Եղվարդի և այլ ջրամբարների, ինչպես նաև ոռոգման ինքնահոս համակարգերի նախագծման ու շինարարության, Արարատյան դաշտի գրունտային ջրերի մակարդակների կարգավորման, աղուտ և գերխոնավ հողերի յուրացման աշխատանքները: Ընթացքի մեջ է ջրամատակարարման, ջրահեռացման նոր համակարգերի շինարարության և գոյություն ունեցողների վերակառուցման և ինժեներական մասնագետների պատրաստման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման աշխատանքները:

 

 

 

 

 

Մարգարյան Ալբերտ Յախշիբեկի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Խաչատրյան Էմիլ Հարությունի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Շամյան Վարուժան Լևոնի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հակոբյան Մարիաննա Պողոսի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գևորգյան Արմինե Արծրունու Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սերգոյան Արմեն Հենրիկի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Քելեջյան Հովհաննես Գևորգի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Խաչատրյան Արթուր Էմիլի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Նամաթյան Նամատ Տոսունի Գրունտների մեխանիկայի ուսումնագիտական լաբորատորիայի վարիչ
Ադամյան Արտակ Սերգեյի Ավագ լաբորանտ
Ավագյան Արտուշ Լեվոնի Հիդրավլիկայի ամբիոնի ուսումնագիտական լաբորատորիայի վարիչ
Նալբանդյան Ռուբեն Մամիկոնի Լաբորատորիայի վարիչ
Սարուխանյան Արեստակ Արամայիսի ՋՀՀՀ ամբիոնի վարիչի պաշտոնակատար