ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոն

«Շինարարական մեքենաներ և երթևեկության կազմակերպում» ամբիոնը ստեղծվել է 1989 թ., որը ստեղծման օրվանից ղեկավարում է տեխ. գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սլավիկ Արտավազդի Բուռնուսուզյանը:

Ամբիոնն ուսումնական պարապմունքներ է անցկացնում բակալավրատուրայում և մագիստրատուրայում` Շինարարական մեքենաների, Ավտոմոբիլների, Շարժիչների աշխատանքային պրոցեսների, Ավտոմոբիլային փոխադրումների, Ճանապարհային երթևեկության տնտեսագիտության և երթևեկության կանոնների, Տրանսպորտի միասնական համակարգի, Վարորդների պատրաստման մեթոդական հիմունքների, Քաղաքների տրասպորտային տեղեկատվական տեխնոլոգիաների, Տեխնիկական համակարգերի կառավարման, Ճանապարհային ոստիկանության ծառայության, Ճանապարհատրասպորտային պատահարների փորձաքննության, Ավտոմոբիլային տրանսպորտում լիցենզավորման և սերտիֆիկացման, Տրասպորտային հոսքերի մոդելավորման, Տրանսպորտում կոմերցիոն աշխատանքների կազմակերպման, Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիայի, Կազմակերպման և կառավարման, Շրջակա միջավայրի պաշտպանության, Քաղաքային տրանսպորտի համակարգի և մի շարք այլ բնագավառների` ընդհանուր թվով 40 դասընթացների գծով` համալսարանի 1-ից 5-րդ կուրսերում:

Ամբիոնը ղեկավարում է նաև ասպիրանտների գիտահետազոտական աշխատանքների կատարումը:

Ամբիոնի ուսումնական երեք լաբորատորիաներում.

  • Ճանապարհային երթևեկության կազմակերպում,
  • Շինարարական մեքենաներ,

կատարվում են դասընթացային ծրագրերով նախատեսված լաբորատոր աշխատանքներ: Ամբիոնը ղեկավարում է ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաներ, որոնք կազմակերպվում և անցկացվում են.

  • Ճանապարհային ոստիկանությունում,
  • «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲ,
  • «Երևանշին» ԲԲ ընկերություններում` երկկողմանի պայմանագրերի հիման վրա:

Ամբիոնը բարձրագույն կրթությամբ մասնագետներ է պատրաստում`

  • Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում մասնագիտությամբ:

Ամբիոնի երեք դասախոս ներգրավված է ՊԳԳ ԾՁԲ-08/2 ծածկագրով մրցույթով շահած 12 աշխատանքների տեխնիկական հսկողության աշխատաքներում:

 4,869 просмотров всего,  4 просмотров сегодня

Բուռնուսուզյան Սլավիկ Արտավազդի Ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Մեժլումյան Ռոբերտ Ալեքսանդրի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ներսիսյան Ռազմիկ Շահբազի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ