Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն

 «ԷԻԿ» ամբիոնի պաշտոնական պատմությունը սկսվել է 1989 թվականից: Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի «Շինարարական արտադրություն» ամբիոնից տարանջատվեց և ստեղծվեց նոր «Շինարարության էկոնոմիկա և կառավարում» ամբիոնը, որը 2006թ. վերանվանվեց` «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի: Ամբիոնը համալրված է նոր երիտասարդ մասնագետներով, որոնք մասնակցում են համալսարանի ուսումնագիտական գործընթացում: Ամբիոնը «Tempus» ծրագրի շրջանակներում համագործակցում է Լեհաստանի, Ռուսաստաի և Շվեդիայի տարբեր համալսարանի հետ:

Ամբիոնի դասախոսների կողմից մշակվում և տպագրվում է ուսումնամեթոդական բնույթի բազմաթիվ գրականություն, ներառյալ էլեկտրոնային ինքուսուցներ, ինչը նույնպես ապահովում է ժամանակակից և որակյալ ուսուցման գործընթացը: Ամբիոնը ունի 3 համակարգչային լսարան:

Կարևորելով շին. ոլորտի կազմակերպություններում բարձր որակավորմամբ հաշվապահաների մեծ պահանջարկը, ԷԻԿ ամբիոնը պարբերաբար անցկացնում է լրացուցիչ անվճար պարապմունքներ հաշվապահական հաշվառում առարկայի շրջանակներում:

ԷԻԿ ամբիոնը պատրաստում է մասնագետներ Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /շինարարության, տրանսպորտի և քաղաքային տնտեսության ճյուղերում/ և հաշվապահական հաշվառում մասնագիտություններով: Այս մասնագիտությունների շրջանավարտները կարողանում են բարձր մակարդակով լուծել մասնագիտական խնդիրներ կապված կազմակերպության գործունեության պլանավորման և կանխատեսման հետ, տարբեր բնագավառներում գործունեություններ ծավալող ձեռնարկությունների գործունեության արդյունքների վերլուծության և արդյունավետ գնահատման հետ:

Մեր շրջանավարտները կարող են աշխատել ոչ միայն շինարարական ոլորտի կազմակերպություններում, այլև ֆինանսների ու էկոնոմկայի նախարարություններում, պետական գնումների գործակալությունում, հարկային համակարգում, բանկային համակարգում, ապահովագրական կազմակերպություններում, ինչպես նաև մասնավոր սեկտորում տնտեսության ցանկացած ոլորտը ներկայացնող ձեռնարկությունների ֆինանասական կամ հաշվապահական բաժիններում:

Ամբիոնի գիտական ներուժն իր գիտահետազոտական աշխատանքներով նշանակալի դեր ունի շինարարության ոլորտում գնագոյացման, հարկային վճարումների, ֆինանսական միջոցների բաշխման, հաշվապահական հաշվառման և այլ խնդիրների ուսումնասիրության և կարգավորման ուղղությամբ:

3,428  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

Եդոյան Տաթևիկ Վարդգեսի Ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Ղազարյան Մարինե Լավրենտիի Ֆինանսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր
Ստեփանյան Սարգիս Շավարշի Տեխնիկական գիտություններիթեկնածու, դոցենտ
Բեգլարյան Անահիտ Արեստի Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հովհաննիսյան Արա Արամի Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Մանվելյան Զառա  Զաուռի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գրիգորյան Ռաֆայել Լենսերի Տնտեսագիտության թեկնածու
Արմենակյան Արթուր Ռազմիկի Տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
Վանյան Իրինա Ղևոնդի Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ