(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«StartUp-Project» միջազգային երիտասարդական մրցույթ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 128) 2018 թվականի նոյեմբերի 12-14-ը կանցակցվի «StartUp-Project» միջազգային երիտասարդական մրցույթ՝ «Էրազմուս+»-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» ծրագրի շրջանակներում (http://heifye.hduht.edu.ua):
Մանրամասներին ծանոթացեք ստորև բերվող հայտարարությունում:

Մրցույթի նպատակը

Մրցույթի նպատակն է ձեռնարկատիրական նախաձեռնությունների և ստեղծագործական մտածելակերպի զարգացումը, բիզնես մոդելավորման հմտությունների ընդլայնումը և բիզնես պլանավորումը, ինչպես նաև բիզնես գաղափարների գնահատումը:

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին:

Մրցույթին կարող են մասնակցել 1-5 հոգանոց խմբեր: Խմբի անդամները կարող են լինել 15-35 տարեկան երիտասարդ գործարարներ, ուսանողներ, ասպիրանտներ, ովքեր ունեն նորարարական բիզնես գաղափարներ և ցանկություն` իրականացնելու դրանք:

Մրցույթի հիմնական կանոնները

Մրցույթն անցկացվելու է 2 փուլով
I փուլ հայտի և նյութերի ներկայացում մինչև 2018 թ. նոյեմբերի 1-ը
մրցույթի մասնակիցների նախնական ընտրություն 2018թ. նոյեմբերի 1 — նոյեմբերի 5
ІІ փուլ բիզնես գաղափարների և ծրագրերի պաշտպանություն 2018թ. նոյեմբերի 10-12

Մրցույթի աշխատանքային լեզուներն են ռուսերեն, անգլերեն:
Հնարավոր է նաև մրցույթին հեռակա մասնակցությունը:
Մրցույթին մասնակցությունն անվճար է: Ճանապարհածախսը հոգում է մասնակիցը:

Նյութերի գրանցում և ներկայացում

Մրցույթի բոլոր մասնակիցները պետք է գրանցվեն մինչև 2018 թ. նոյեմբերի 1-ը՝ լրացնելով գրանցման ձևը (Հավելված 1) և այն ուղարկելով int.asue@gmail.com էլեկտրոնային փոստին:
Մրցույթին մասնակցելու համար բիզնես առաջարկի նկարագրությունը (Հավելված 2) և նախագծի ներկայացումը (առավելագույնը 10 սլայդ) պետք է ուղարկվի int.asue@gmail.com էլեկտրոնային փոստին մինչև 2018 թ. նոյեմբերի 1-ը:

Պարտադիր հաշվետվություն

Յուրաքանչյուր թիմ պետք է իր նախագիծը և դրա շնորհանդեսը տպագիր տարբերակով ներկայացնի մրցատյանի (ժյուրիի) անդամներին: Հեռակա մասնակցության դեպքում մասնակիցները պետք է իրենց բիզնեսի նախագիծը և շնորհանդեսը (մինչև 10 սլայդ) ուղարկեն int.asue@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Ներկայացման կանոններ

Յուրաքանչյուր թիմին նախագիծը ներկայացնելու համար տրվում է 15 րոպե:

“StartUp-project» մրցույթի միջազգային մրցատյան (ժյուրի)

Միջազգային մրցատյանի (ժյուրիի) կազմում ներգրավված են Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության գործարար շրջանակների և բիզնես կազմավորումների ներկայացուցիչներ: Մրցույթի կազմակերպիչները և ժյուրին պարտավոր են պահպանել ծրագրի մասնակիցների հեղինակային իրավունքները:

Բիզնես գաղափարների գնահատման հիմնական չափանիշներ

  • Խմբի կողմից մշակված բիզնես գաղափարը StartUp նախագծում պետք է ունենա նորարարություն, բավարարի հաճախորդի կարիքները, ունի առևտրայնացման ներուժ և իրատեսական լինի,
  • Ներկայացված StartUp նախագիծը պետք է լինի ամբողջական, առաջարկվող եզրակացությունները հիմնավորված, կատարված ֆինանսական հաշվարկները ճիշտ

Ի՞նչն է գնահատում ժյուրին:

ժյուրին գնահատում է 4 բաղադրիչ
1. թիմի շնորհանդեսը
2. բիզնես գաղափարների նորարարությունը և ինքնատիպությունը, նպատակահարմարությունը
3. գրավոր զեկույցը
4. թիմի պատասխանները ժյուրիի հարցերին

Մրցույթի արդյունքներով որոշվում են հաղթողները, որոնք կզբաղեցնեն առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Հաղթող կճանաչվեն այն մասնակիցները, ովքեր խնդիրներին տվել են ավելի ստեղծագործ ու հմուտ լուծումներ: Մրցույթի հաղթողները և մասնակիցները պարգևատրվում են վկայականներով և նվերներով:
Կոնտակտային անձը՝ Արփինե Ջաղացպանյան
հեռ: +37410593484
էլ. փոստ : int.asue@gmail.com

Հավելված 1

«StartUp-project» մրցույթի մասնակիցների գրանցման ձևը

Նախագծի անվանումը

 

Գործունեություն (առևտրային նախագիծ, սոցիալական նախագիծ)

 

Մրցույթի մասնակիցները

Խումբ

անուն

երկիր, համալսարան

հեռախոսի համար

էլ. փոստ

խմբի ավագ

       

խմբի անդամներ

       
         
         
         

 

Հավելված 2

Բիզնես առաջարկի նկարագրություն (մինչև 5 էջ)

Նախագծի անվանում

 

Գործունեություն (առևտրային նախագիծ, սոցիալական նախագիծ)

 

Տնտեսական գործունեության տեսակը

 

Ծրագրի նկարագիր

 

Շուկայում հեռանկարներ

 

Մրցակիցներ

 

Մրցակցային առավելություններ

 

Բիզնես մոդել

 

Ֆինանսկան ցուցանիշներ

 

Ծրագրի իրականացման փուլերը

 

 

 

01.10.18