(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«STARMUS F VI. 50 ՏԱՐԻ ՄԱՐՍԻ ՎՐԱ» 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ

Գիտության ոլորտի ամենատպավորիչ ու ամենահեղինակավոր «Starmus F VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնը տեղի կունենա Երևանում՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը։

Ամեն տարի STARMUS փառատոնը մեկնարկում է ցնցող համերգով։ Այս անգամ բեմում են հանդիպելու երկու հայազգի տաղանդներ՝ Տիգրան Համասյանը և Դերեկ Շերինյանը։ Նրանց նվագակցելու են ոչ պակաս հայտնի աստղեր։Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Փառատոնի ընթացքում  կլինեն Նոբելյան մրցանակակիրների, բնագիտության ասպարեզի ազդեցիկ գիտնականների, աշխարհահռչակ երաժիշտների ելույթներ, շնորհանդեսներ, դասախոսություններ, նույնիսկ #STARMUS ճամբար երիտասարդների համար։

«Starmus F VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով:

23.08.22