Սիրելի՛ համալսարանականներ, Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է Բուենոս Այրեսի տեխնոլոգիական ինստիտուտի (ITBA) ուսանողների կողմից կազմակերպված Հարավամերիկյան գործարար ֆորումի (SABF) մասին՝ «Designed to Desire» խորագրով:
Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հանդիպման տարածք՝ քննարկելու ամենաարդիական գլոբալ մարտահրավերները և ուսումնասիրելու նորարարական լուծումները՝ բազմազան տեսակետների փոխանակման միջոցով, ինչպես նաև խթանել ներկա և ապագա առաջնորդների միջև կապը:
Համաժողովը տեղի կունենա հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Բուենոս Այրեսում և կմիավորի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 100 ականավոր համալսարանական ուսանողների՝ բիզնեսի, քաղաքականության, տնտեսագիտության և տեխնոլոգիաների ոլորտների 40 առաջատարների հետ։ Հետաքրքրված ուսանողները կարող են գրանցվել մինչև ապրիլի 11-ը, ժամը 09:00-ը (Արգենտինայի ժամանակով):
Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հղումով՝ https://www.sabf.org.ar/:
Խորհրդատվության համար այս հղումով՝ help@sabf.org.ar: