(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«LIRA-FEM (ЛИРА-САПР)» ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՇԵՆՔԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Սիրելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ  մեկնարկում է ««LIRA SAPR» ծրագրային փաթեթի կիրառությունը երկաթբետոնե շենքերի նախագծման բնագավառում» դասընթացը: «LIRA SAPR» հաշվարկային ծրագիրը էական նշանակություն ունի շենքերի նախագծման բնագավառում։ Տվյալ ծրագիրը, որի հիմքում ընկած է վերջավոր տարրերի մեթոդը, թույլ է տալիս ճշգրիտ գնահատել շենքերի կրող տարրերի լարվածադեֆորմատիվ վիճակը։

Դասընթացի ընթացքում ներկայացվելու են վերջավոր տարրերի մեթոդի առանձնահատկությունները, հաշվարկային մոդելի ստեղծումը, կոշտությունների ներմուծումը, բեռնվածքների ներմուծումը, եզրային պայմանների ներմուծում, գրունտային պայմանների ներմուծումը, վերլուծության փուլերի մեկնաբանումը, արդյունքների դուրս բերումը և ձևակերպումը։

Դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել անհրաժեշտ հմտություններ կրող համակարգերով շենքերի և կառույցների համակարգչային մոդելավորման և հաշվարկի, ՀՀ գործող շինարարական նորմերով նախագծման պահանջների վերաբերյալ:

Դասընթացը կվարի ՃՇՀԱՀ Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բազմամյա մանկավարժական փորձ ունեցող Հովհաննես Ավագյանը, որն իրականացրել է բազմաթիվ շենքերի նախագծեր ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ԱՄՆ -ում։

Դասընթացի ավարտին առաջադրանքները հաջողությամբ հանձնած մասնակիցներին կշնորհվի մասնակցության վկայական:

Գրանցվելու և մանրամասների համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել  010 303 300 (961) հեռախոսահամարով։

 

06.11.24