Սույն թվականի փետրվարի 14-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) տեղի կունենա Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող INNOCENS («Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում») և HERITAG («Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառման երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում») նախագծերի համատեղ տեղեկատվական սեմինարը:
Սեմինարի նպատակն է ներկայացնել վերոնշյալ երկու նախագծերի շրջանակներում ստացված և ակնկալվող ձեռքբերումները և արդյունքները: Սեմինարին կմասնակցեն ծրագրերի ինչպես հայաստանյան գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչները, այնպես էլ Իսպանիայի, Շվեդիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Վրաստանի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները: