(010) 303-300

ELSEVIER-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ

Elsevier-ը մարտի 1-ից անցկացնում է առցանց անվճար դասընթացների շարք՝ գիտական ու գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվողների համար:

Դասընթացը կազմված է բազային ու ընտրանքային մոդուլներից (18 ժամ), որի ավարտին տրվում է հավաստագիր:

Ընտրանքային մոդուլները նախատեսված են գիտական հոդվածներ պատրաստողների, ոլորտի վարչական աշխատողների, ինչպես նաև հրատարակիչների ու խմբագիրների համար: Կտրվեն տեղեկություններ Scopus, ScienceDirect, Mendeley, SSRN, Journal Finder, Journal Insights և  Elsevier-ի այլ գործիքների վերաբերյալ, որոնց իմացությունը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել գիտատեխնիկական տեղեկատվությանն առնչվող աշխատանքը, տեղեկատվության որոնումն ու գիտական հոդվածների հրապարակումը:

Վեբինարների աշխատանքային լեզուն ռուսերենն է: Օրակարգը ներկայացված է Մոսկվայի ժամանակով (GMT+3):

Բաց թողնված դասաժամերը հնարավոր է լրացնել մինչև մարտի 19-ը՝ դիտելով դրանց տեսագրությունները: Արդյունքների ամփոփումն ու վկայականների տրամադրումը տեղի կունենան մարտի 22-ին:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել  Գիտության քաղաքականության վարչություն։

Հեռ․՝ (010) 58 -05- 41։

03.03.21