(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ECOS ընկերությունը հայտարարում է լավագույն դիզայն նախագծի մրցույթ` «FEZ ECOS Design Competition» 3 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդով:

ECOSն ակնկալում է համարձակ, այլընտրանքային և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կօգնեն ստեղծել Հայաստանի Հանրապետության ինովացիոն պատկերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, միաժամանակ տալով հնարավորություն ճարտարապետներին և դիզայներներին ունենալ իրենց ներդրումը ՀՀ տարածքում նորարար տեխնոլոգիաների և մարզերի զարգացման մեջ:

«Շուտով մենք մեկնարկելու ենք ինդուստրիալ մայնինգի կենտրոնի ստեղծման աշխատանքները, որը հիմնված է լինելու «Հրազդանի» ՀԷԿ-ի հովացման աշտարակի վրա։ Այն դառնալու է նորարարական ստարտափերի համար ստեղծվող տեխնոլոգիական քլաստերի մի մասը, ինչպես նաև կատարելու է ԱՏԳ-ի տվյալների կենտրոնի գործառույթները»,–հայտնում են ընկերությունից։

Մրցույթի մասնակցությանն են հրավիրվում ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնագետներ, մասնագիտացված ճարտարապետական և դիզայներական ընկերություններ, ուսանողներ և շրջանավարտներ:

Մրցույթը հայտարարվում է երեք անվանակարգերում.

  1. Հովացման աշտարակի լավագույն դիզայն
  2. ԱՏԳ վարչական գրասենյակի լավագույն դիզայն
  3. Շրջակա տարածքի լանդշաֆտի լավագույն դիզայն

Հաղթողներն ու եզրափակիչ փուլի մասնակիցները կստանան նվերներ և ֆինանսավորում` իրենց նախագծերը կյանքի կոչելու համար:

«ECOS ընկերությունը նպատակ է հետապնդում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն տալ երիտասարդ և ստեղծագործ մարդկանց ներկայացնել իրենց հայացքներն ու պատկերացումները ապագայի վերաբերյալ: Գլոբալիզացման շրջանում, երբ գերիշխում են տեխնոլոգիական առաջընթացներն ու զարգացումները, ստեղծվում է վերաիմաստավորման անհրաժեշտություն քաղաքի, մարդու և բարձր տեխնոլոգիաների միջև: Մենք ցանկանում ենք, որպեսզի այն արտացոլի ECOS-ի տեսլականը, այդ իսկ պատճառով սիրով սպասում ենք Ձեր մտահաղացումներին», — մեկնաբանում է ECOS ընկերության ղեկավարող գործընկեր Իլյա Գոլդբերգը։

Մրցույթն անցկացվում ՀՀ Կառավարության հովանու ներքո՝ առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Մրցույթի վերջնաժամկետն է 2019 թվականի ապրիլի 15-ը ներառյալ:

Մասնակցության հայտը կարելի է ուղարկել հետևյալ հղումով։ Մրցույթի կանոններին հնարավոր է ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով։ 

ԱՏԳ-ի հիման վրա ստեղծվում է էկոհամակարգ, որտեղ գործելու են ենթակառուցվածքային նախագծեր` կրթական նախագծերից և հետազոտական լաբորատորիաներից մինչև ներդրումների ներգրավվման էլեկտրոնային հարթակներ: ECOS ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով զինված թվային Հայաստանի այցեքարտն է, որն ավելի ու ավելի գաղթակղիչ է դառնում արտասահմանյան ներդրումների և թվային տեխնոլոգիաների արտահանման տեսանկյունից։

Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում էկոհամակարգերի ստեղծումն ու ներդրումը, արտահանման ուղղվածություն ունեցող և բարձր տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների տեխնոլոգիապես կայուն զարգացման ապահովումը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող միջազգային մասնագետների ներգրավվումն ու Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովումը։

11.03.19