Սիրելի՛ ուսանողներ, ՃՇՀԱՀ-ը Էրազմուս+ LISS24 նախագծի շրջանակում կազմակերպում է ինտերակտիվ դասընթաց՝ «B2B վաճառքներ» թեմայով:
Դասընթացը կմեկնարկի ապրիլի 10-ին` ժամը 14:10-ին, 2021 լսարանում:
Դասընթացի տևողությունը 2 շաբաթ է, շաբաթը 3 օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, յուրաքանչյուրը 1 ժամ տևողությամբ:
Դասընթացներն անվճար են, նախատեսված են համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար: Դասընթացները վարելու են ինչպես համալսարանի, այնպես էլ գործընկեր կազմակերպություններից հրավիրված առաջատար մասնագետներ:
Դասընթացին մասնակցությունը ամփոփվելու է մրցույթով: Դասընթացների ավարտին տրվելու է մասնակցության վկայական։
Հաղթողները կստանան խրախուսական մրցանակներ, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցելու «B2B վաճառքներ» խորագրով միջազգային մրցույթի:
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան․
Ամփոփիչ մրցույթի շրջանակում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կարող են ստանալ համագործակցության կամ աշխատանքի առաջարկներ մրցույթի ժյուրիի անդամների կողմից:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: