Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնը կազմակերպում է գիտատեխնիկական սեմինար «Սառնամատակարարման համակարգերը և աշխատանքի հեռանկարները» (Introduction to Refrigeration and associated job oppprtunities) թեմայով:
Սեմինարի ընթացքում կներկայացվեն սառնամատակարարման արդի լուծումները, տեղեկություններ ժամանակակից սարքավորումների մասին, ոլորտի անհրաժեշտությունը և կարևորությունը Հայաստանում:
Սեմինարը կվարի համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի առաջատար մասնագետ, Իրանի Իսլամական Հանրապետության «Tabadol-Kar» ընկերության համասեփականատեր և տնօրեն՝ Զարեհ Անդջերղոլին:
Սեմինարը տեղի կունենա ապրիլի 20-ին, ժամը՝ 15:00-ին, 2021 լսարանում: Սեմինարի տևողությունը 2 ժամ է, լեզուն՝ հայերեն: Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 98 63 35 45 կամ +374 77 84 64 02 հեռախոսահամարներով: